Քաղաքական

29.12.2020 17:52


Հայկ, մի քանի հարկանի այս առանձնատունը կառուցելիս չէիր ասո՞ւմ, որ բանակի դիրքերը փայտից չպետք է լինեն. ակցիայի մասնակիցները՝ շիշ բռնողի տան մոտ (տեսանյութ)

Հայկ, մի քանի հարկանի այս առանձնատունը կառուցելիս չէիր ասո՞ւմ, որ բանակի դիրքերը փայտից չպետք է լինեն. ակցիայի մասնակիցները՝ շիշ բռնողի տան մոտ (տեսանյութ)

Այս պահին մեր երթը գտնվում է հայտնի «շիշ բռնողի»՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի առաձնատան մոտ: Այս մասին հայտարարվեց ընդդիմության երթի ժամանակ, որը գտնվում է Քոչարի փողոցում:

Բարձրախոսով ընդդիմության ներկայացուցիչն ասաց. «Հայկ, մի քանի հարկանի այս առանձնատունը կառուցելուց, հայրիկիդ փողերով, երբ նա պետական պաշտոնյա էր, չէի՞ր ասում, որ բանակի դիրքերը հողից ու փայտից չպետք է լինեն: Այդ ժամանակ չէիր մտածո՞ւմ դրա մասին: Պարոն շիշ բռնող, մենք թույլ չենք տալու և դու մտածիր նաև, որ վաղը պատասխան ես տալու այդ առանձնատունը կառուցելու համար: բոլորն են պատասխան տալու»,-ասաց նա:

Նշենք, որ ընդդիմության երթը Քոչարի փողոցով շարժվում են դեպի Վաղարշյան փողոցում գտնվողն ՀՔԾ շենք:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը