Գորիսի 12 շենք-շինությունն արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո է. պատրաստվում է նոր ցուցանակ
Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինություններից հայերը դուրս են եկել, այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Այդ տարածքները բնակիչներն ազատել են երեկ: Այս պահին փորձում ենք հասկանալ՝ իրավական առումով այս պրոցեսը որքանո՞վ կարող է մեր օգտին լինել։ 12 շինությունից 3-ը տուն են, որոնց բնակիչները հասցրել են իրենց ունեցվածքի որոշ մասը հանել։ Ադրբեջանցիներն ամբողջովին արդեն այդ տարածքում են։ Այս պահին ունենք տեղեկություն, որ հիմա էլ այլ ցուցանակ են պատրաստվում տեղադրել»,-պատմեց փոխքաղաքապետը։
Նա նշեց, որ այդ 12 շենք-շինության սահմանը հսկում են հայ սահմանապահները, քաղաքացիական անձ այնտեղ չկա։
Իրինա Յոլյանն անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակի տեղադրմանը՝ նշեց, որ ցուցանակը ներկված վիճակում դեռեւս նույն տեղում տեղադրված է։
«Իրենք էլ այդ ցուցանակի կողքին զինված հսկում են»,-հավելեց փոխքաղաքապետը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինությունն ազատելու համար 1 ժամ ժամանակ էին տվել։
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել՝ «բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։
Նշենք, որ համացանցում երեկ երեկոյան տեսանյութ տարածվեց, թե ինչպես են հայերը ցուցանակի վրա ներկ լցնում։