Լրահոս

29.12.2020 15:54


ՃՈ՝ աշխատանքից ազատված բաժնի պետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետ Վահե Ղազարյանի

ՃՈ՝ աշխատանքից ազատված բաժնի պետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետ Վահե Ղազարյանի

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության (վարչության իրավունքով) հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի:

Սեփյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Վահե Ղազարյանի 21.10.2020 թ. թիվ 3041 հրամանը, վերականգնել նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին:

Այս խորագրի վերջին նյութերը