Ուղղակի ժպիտ է առաջացնում այն, որ դատավորներին քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտվում է որպես քաղաքական կոչ. ԲԴԽ նախագահ (տեսանյութ)
Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների և առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իր այդ հայտարարությամբ աջակցում է ընդդիմությանը:
«Իմ կոչի իմաստը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն, ինձ համար զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքականությունից զերծ լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ, ուղղակի ժպիտ է առաջացնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը դեռևս դեկտեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին՝ մասնավորապես ասելով՝ այսօր է տրվելու դատավորներիս համար ամոթալի հարցի պատասխանը՝ պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալներ:
Ռուբեն Վարդազարյանը անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրվող օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 21 դատավորներից բաղկացած դատավորների խումբ: Նա նշեց, որ իրենք դիմել են կառավարությանը և խնդրել, որ համալրեն իրենց շարքերը, ավելացնեն 16 նոր հաստիք: «Միանշանակ այն 21 հաստիքը, որը նախատեսվում է օրենքի նախագծով ավելացնել, մենք ողջունում ենք: Բայց ինձ մեկ ուրիշ հարց է հետաքրքրում: Ես տեխնիկական խնդիրներ եմ տեսնում, որոնք հնարավոր չեն մի քանի ամսում կարգավորել: Ի՞նչ է լինելու «Գնումների մասին» օրենքի հետ»,-ասաց նա:
Ըստ ԲԴԽ նախագահի՝ այդ դատավորների համար նոր շենք է անհրաժեշտ լինելու, քանի որ իրենք ֆիզիկապես 21 դատավորի չեն կարող աշխատասենյակ տրամադրել, չկա, իսկ մի քանի մասում «Գնումների մասին» օրենքով հնարավոր չէ այդ հարցը կարգավորել, եթե, իհարկե, կառավարությունն այլ մեխանիզմ չի գտել: Նա նշեց, որ մեղադրանքները, թե այդ դատավորները նրա համար են լինելու, որ կատարեն իշխանությունների քմահաճույքները, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այդ դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն, իսկ ընտրելու գործընթացը թափանցիկ է լինելու:

Աղբյուրը՝ tert.am