Կարծիք

29.12.2020 12:03


Դավաճան Նիկոլը բացահայտեց. Իլհամն իրեն շանտաժում և հասնում է իր ուզածին

Դավաճան Նիկոլը բացահայտեց. Իլհամն իրեն շանտաժում   և հասնում է իր ուզածին
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված կերպարը շարունակում է չքմեղանալ և առաջ տանել այն թեզը, որ ինչ էլ լիներ միևնույն է մենք պարտվելու էինք և ժողովրդին հաճոյանալու նպատակով շարունակում է թալանչիներին կուլակաթափ անելու թեզն առաջ տանել...
Դավաճան Նիկոլին հանգիստ չի տալիս այն, որ ճկուն քաղաքկանության շնորհիվ մինչ իր իշխանության գալը Հայաստանին հաջողվել է խուսափել խոշոր պատերազմներից և 1994 թ-ից ի վեր պահպանել ստատուս քվոն...
Վարչապետի աթոռը զբաղեցնող տգետը հարց է տալիս՝ Ինչո՞ւ 2016-ին «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը... Նախ, սկսենք նրանից, որ մինչ իր իշխանության գալը և հայ-ռուսական հարաբերությունների փչացնելը Հայաստանին հաջողվել է ճկուն և տարածաշրջանում խոշոր տերությունների շահերի և հակասությունների վրա խաղալով պահպանել ստասուս քվոն... Ազգադավ տականքը չի ուզում ընդունել, որ նույն 2016 թ-ի ապրիլյան պատերազմը շատ արագ կանգնեցվեց հենց այդ նույն ճկուն քաղաքականության շնորհիվ՝ շատ քիչ տարածքային և մարդկային կորուստներով... Նույնն էլ կարելի էր անել հիմա, բայց քանի որ վարչապետի աթոռը զբաղեցնող տականքը պետական մտածելակերպից զուրկ և ինչ-ինչ պատվերներ ստացած դավաճանն է, ապա ունենք խայտառակ վիճակ՝ ահռելի մկարդկային, տարածքային և նյութական կորուստներով կապիտուլյացիա... Հայաստանի միջազգային վարկանիշի մասին էլ չեմ էլ խոսում...
Նիկոլը ստում է, որ ինքը արցախյան բանակցային գործընթացում ինչ-որ բաներ է ժառանգել նախկիններից, այդ թվում նաև ռուսական առաջարկները...Դավաճանը մոռանում է, որ 2018 թ-ի մայիսից ի վեր նա «իր սեփական կետից է սկսել բանակցությունները» և «ինչ ցանկացել դա էլ բանակցել է»... Չակերտների մեջ վերցվածը դավաճան Նիկոլի արտահայտություններն են...
Կապիտուլյանտ Նիկոլը իր գրառմամբ շատ պարզ բացահայտում է, որ իրեն Բաքվից շանտաժում են մեր գերիներով և պարտադրում են նորանոր ստորացուցիչ զիջումների գնալ... Դավաճան Նիկոլին դուր չի եկել, որ մարդիկ բողոքում են Գորիս-Կապան ճանապարհի վրա տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» պաստառը... Ըստ դավաճանի մենք պետք է լռենք, քանի որ եթե բողոքում ենք, ապա վտանգի տակ ենք դնում մեր գերիների կյանքերը... Այսինք, եթե Իլհամը ցանկանա, ապա իր կողմից նվաստացված և ստորացված Նիկոլին շանտաժով կպարտադրի, որ, օրինակ՝ Երևանի կենտորոնում տեղադրվի «Կեցցե՛ Ադրբեջանը» պաստառը... Թուրքի առաջ ծնկած Նիկոլը այս բացահայտմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրա վարչապետ մնալն ուղղղակի վտանգավոր է Հայաստանի և հայության համար, քանի որ նա մշտապես շանտաժի է ենթարկվում և ենթարկվելու է Բաքվի կողմից և «բանավոր» համաձայնություններով Իլհամին տալիս է այն, ինչ վերջինս ցանկանում է ստանալ հայերից...
Նիկոլը և նիկոլականները իրենց խայտառակ պարտության համար կրկին փորձում են մեղադրել նախկիններին, ովքեր վատ են զինել բանակը...
Սա դեմագոգիա է... Այո՛, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում զինվեինք և զինվենք...Բայց ամեն դեպքում մենք երբեք չէինք և չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ... Սա պետք է հասկանան բոլորը և, այո՛, մենք պետք է հենց ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ խուսափեինք պատերազմից, որը Նիկոլին չհաջողվեց, ով 2,5 տարի իշխանություն լինելով և՛ չզինեց բանակը, և՛ փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները...
Զինվելու մասին խոսացող ազգադավ Նիկոլը լավ կլինի պարզաբանի, թե մեզ համար այդքան անհրաժեշտ «ԹՈՐ» զենիթահրթիռային համալիրների փոխարեն ինչու՞ 120 միլիոն դոլարով գնեց անպիտան ՍՈՒ-30-նները, որը հանցագործություն էր նրա կողմից...Ինչու՞ չի պատասխանում այն մեղադրանքներին, որ իր մտերիմների՝ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և «Պատրոն Դավիթի» միջոցով ահռելի գումարներ է լվացել...
Դավաճան Նիկոլը լավ կլինի «թալանված» գումարների մասին քիչ խոսի, քանի որ թալանչիների և կրիմինալի մեծ մասը հիմա նրան է սպասարկում...
Ի դեպ, Նիկոլի այս վերջին գրառումը բացահայտ հակառուսական...Նա չի էլ թաքցնում, որ «ճկուն» քաղաքականության կողմնակիցներ ասելով նկատի ունի ռուսամետներին, ինչպես նաև տողատակով մեղադրում է ՌԴ-ին «ռուսական առաջարկների» համար...
Դավաճան Նիկոլն անընդհատ խոսում է 7 տարածքների (5+2) վերադարձի առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման մասին... Իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին գերադասում է մոռանալ, քանի որ բացի այդ 7 տարածքների փուլային վերադարձի փոխարեն նրա կողմից սանձազերծված պատերազնում այդ 7-ին գումարվել են Շուշին ու Հադրութի շրջանն ամբողջությամբ, որը նա Ադրբեջանին նվիրեց փաթեթային տարբերակով, իսկ Արցախի կարգավիճակի մասին էլ խոսք չկա...
Հ.Գ. Դավաճան Նիկոլն Իլհամի հայաստանյան կամակատարն է...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը