Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում 2823 զինծառայողի մահվան մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում 2823 զինծառայողի մահվան մասին, ևս 30 անհայտ կորածների որոնողական աշխատանքներն ընթանում են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություն զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվերի մասին, նրանք զոհվել են պատերազմում և թաղվել մինչև դեկտեմբերի 28-ը: Կատարվում է ավելի քան 30 անձի որոնողական աշխատանքներ և ավելի քան 50 անձի նույնականացում, որոնց ինքնությունը պարզված չէ: Այս մասին տեղեկատվությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը»,-տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am