ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյան, Երևանի փողոցներում «կամուֆլյաժով» շրջող լամուկ, դու շա՜տ փոքր ես Արտաշես Մխիթարյանի վրա ձեռք բարձրացնելու համար
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում քաղաքացիներին առևանգելու հրահանգները տալիս էր անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը։
Պետական այս պաշտոնյան ոչ միայն «սաղին բռնեք» էր գոռում և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին, այլև սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրա: Նա այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձեց խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին։
Սարգիս Հովհաննիսյան, Երեւանի փողոցներում «կամուֆլյաժով» շրջող լամուկ, դու շա՜տ փոքր ես Արտաշես Մխիթարյանի վրա ձեռք բարձրացնելու համար։ Քո գլուխն անգամ չի հասնի Արտաշես Մխիթարյանի եւ նրա մարտական ընկերների կրունկին։ Նրանք 90-ականներից մինչև 2020թ. սահման են պահել, թուրքի դեմ կռիվ տվել, վիրավորվել, ընկերներ կորցրել… Եվ շատ լավ են հասկանում հայրենի հողի արժեքը: Նրանք այսօր էլ պատրաստակամ են չզիջել ո՛չ հայրենի տարածքը, ո՛չ էլ սպայի պատիվը։
Մինչդեռ դու՝ Սարգիս Հովհաննիսյան, և քո նմանները մեկ գերնպատակ ունեք՝ հաճոյանալ դավաճան «շեֆին»՝ ի խնդիր ձեր դիմաց նետվող փշրանքների: Տարբերությունը, կարծում ենք, ակնհայտ է:
ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյան, Երևանի փողոցներում «կամուֆլյաժով» շրջող լամուկ, դու շա՜տ փոքր ես Արտաշես Մխիթարյանի վրա ձեռք բարձրացնելու համար