Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին արգելել է երկքաղաքացիություն և արտասահմանյան հաշիվներ ունենալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով Անվտանգության խորհրդի անդամներին արգելվում է հաշիվներ բացել օտարերկրյա բանկերում, ինչպես նաև երկքաղաքացիություն ունենալ: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
Հստակեցվում է, որ Անվտանգության խորհրդի անդամները «կարող են լինել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք չունեն օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ կացության թույլտվություն կամ օտարերկրյա պետության տարածքում ՌԴ քաղաքացու մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ»:
Միևնույն ժամանակ պաշտոնյաներին արգելվում է հաշիվներ բացել, կանխիկ գումար և արժեքավոր իրեր պահել արտասահմանյան բանկերում:

Աղբյուրը՝ tert.am