Քաղաքական

29.12.2020 09:06


Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր հարցերը. Արա Աբրահամյան

Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր հարցերը. Արա Աբրահամյան

ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարցազրույց է տվել «Հայասա» կենտրոնին՝ խոսելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կնքած եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից:

Նա շեշտել է, որ Հայաստանին զարգացման ծրագիր է պետք՝ հավելելով, որ Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները: «Ավելի քան 30 000 փախստականներ զրկված են կացարանից, հազարավոր երիտասարդներ պրոթեզավորման կարիք ունեն: Իսկ իշխանություններն այդ հարցերը լուծելու փոխարեն պատասխանատվությունը գցում են նախկին ղեկավարների վրա»,-ասել է Աբրահամյանը:

«Որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր խնդիրները և երկիրը պատրաստի նոր ընտրությունների: Հայաստանի նոր ղեկավարը պետք է գործի բացառապես հայ ժողովրդի շահերից, պետք է անկեղծորեն սիրի հայ ժողովրդին»,- շեշտադրում է հասարակական գործիչը:

Վերջինս հավելում է, որ Ալիևը հասկանում է, որ չի հաղթել, իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր հասնակում, թե ինչ է կատարվում: «Հայաստանի ղեկավարության կողմից ռազմական կառավարման միասնական կենտրոն չստեղծվեց, որը կվերահսկեր իրավիճակը Հայաստանում և Արցախում: Ես, լինելով հասարակական կառույցի ղեկավար, կանոնավոր կերպով հանդիպումներ եմ անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին՝ մեր զինվորների աննկարագրելի հերոսության ֆոնին: Սակայն մեզ չէին լսում, փոխարենը Հայաստանից վստահեցնում էին, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Արդյունքում ստորագրեցինք եռակողմ հայտարարությունը»,-նկատում է Աբրահամյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ վերջինս նշում է, որ մենք կարող ենք ուժեղ պետություն ստեղծել. «Դրա համար մենք պետք է միավորվենք, չկորցնենք լավատեսությունը և լուսավոր ապագայի հավատը և միասին մասնակցենք ուժեղ Հայաստանի ստեղծմանը»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը