Կարծիք

29.12.2020 08:01


Իմքայլական պատգամավորներն առաջին անգամ հասկացան, որ իրենց դավաճան ղեկավարն արդեն իրենց է հարվածի տակ դրել

Իմքայլական պատգամավորներն առաջին անգամ հասկացան, որ իրենց դավաճան ղեկավարն արդեն իրենց է հարվածի տակ դրել
ԱԺ մուտքի մոտ իմքայլական մի քանի պատգամավոր «ջերմ» ընդունելության արժանացան ՀՀ արժանապատիվ քաղաքացիների կողմից։ Վստահ եմ՝ կադրերը տեսել եք։ Խղճալի տեսարան էր։ Բայց նույնիսկ այդպես ձվերով «զարդարված» նրանք շատ ավելի նորմալ տեսք ունեին, քան դրանից հետո ԱԺ ամբիոնի մոտ կանգնած։ Նկատեցի՞ք ինչ ապրումների մեջ էին։ Տեսա՞ք, թե որքան անօգնական ու անհավասարակաշիռ էին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև սկսել են առնչվել իրականության հետ։ Որովհետև այսօր նրանք առաջին անգամ հասկացան, որ իրենց դավաճան ղեկավարն արդեն իրենց է հարվածի տակ դրել։
Հումանիտար միջանցքն այսօր փոխարինվեց ամոթի ու խայտառակության միջանցքով։ Եվ դրա միակ մեղավորը հենց իրենք՝ իմքայլական պատգամավորներն են. պետք չէր դավաճանին այդքան պինդ գրկել ու նստել։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը