Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց։ Նա ասաց, որ Հայաստանի սահմանների պահով բանավոր պայմանավորվածություն ունի Ալիևի հետ։ Թե ինչ են նրանք խոսել, կարելի է կռահել։ Փաստն այն է, որ Ադրբեջանն ընդլայնում է իր սահմանները Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի հաշվին։ Ադրբեջանցիներն արդեն ցուցանակներ են տեղադրում, իսկ Նիկոլը պաշտպանում է նրանց այդ իրավունքը՝ իրեն հատուկ էժանագին ձևով մեջբերելով դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապ չունեցող մի փաստաթուղթ՝ 2010–ին ընդունված։
Նիկոլն ասում է, որ տարածքներ ենք տալիս բանավոր պայմանավորվածության արդյունքում, և տալիս ենք, որպեսզի կռիվ չլինի (այդ տրամաբանությամբ կարելի է Երևանն էլ հանձնել)։
Դրան զուգահեռ Նիկոլն ու իր թիմակիցները՝ «Վազգենի ախպեր» աշխատող Արամ, էկոնոմիկայի նորանշանակ «քցող» նախարար, սորոսականներ, «Անտարեսի» ժուլիկ և այլք, պրոադրբեջանական ագրեսիվ քարոզ են տանում։
Բացի այդ՝ Նիկոլն անում է իր սիրած գործը։ Նա խաբում է։ Համ էլ՝ մեղքը բարդում է նախկինների վրա։
Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում Նիկոլը Արցախի թեմայով։ Ասում էր բացառվում է, որ ժողովրդի թիկունքում ինքը որոշում կայացնի, մի գիշերվա մեջ փաստի առաջ կանգնեցնի։ Նոյեմբերի 9–ին արեց իր ասածների ճիշտ հակառակը։ Դավաճանությունը նոյեմբերի 9–ից շատ ավելի վաղ էր նա սկսել։ Այդ օրը պարզապես փաստաթղթային արձանագրում եղավ։
Հիմա նույնը Հայաստանի հետ է նա անում։ Ժողովրդի թիկունքում բանավոր խոստումներ է տվել Ալիևին ու կատարում է։ Դա է պատճառը, որ թուրքերն ատամներով պահում են Նիկոլին, քանզի լավ հասկանում են, որ Նիկոլի հեռանալուց հետո Հայաստանի շահերով զբաղվող իշխանություն է լինելու, այլ ոչ թե ադրբեջանցիների առաջ չոքած «դուխով» մի ստահակ՝ հողատու։
Ուրիշ ի՞նչ է խոստացել Նիկոլն Ալիևին

Հայկ Ուսունց