Այն ամենն, ինչ կատարվում է և կատարվելու է, Սիսակ Գաբրիելյանը և մյուսներն իրենց հոժար կամքով են ընտրել
Սա իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է, ում քաղաքացիները հարվածել են ձվերով: Եկեք միասին հասկանանք՝ օրինաչափ է նման վերաբերմունքը Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ: Նախ սկսենք նրանից, որ այն ամենը, ինչ կատարվում է և կատարվելու է Սիսակ Գաբրիելյանի և մյուս իմքայլականների նկատմամբ, Սիսակ Գաբրիելյանը և մյուսները իրենց հոժար կամքով են ընտրել:
Ունե՞ր արդյոք Սիսակ Գաբրիելյանը դավաճանությանը մասնակից չդառնալու հնարավորություն: Այո, ուներ: Բոլորին տրվել է հնարավորություն հրապարակային հայտարարությամբ մաքրել իրենց անունը դավաճանի արյունոտ գործերից: Ոմանք օգտվեցին այդ հնարավորությունից, ոմանք՝ օրինակ Սիսակ Գաբրիելյանը գերադասեց շարունակել ստանալ պատգամավորական աշխատավարձը, պարգևավճարները...
և որպես բոնուս Սիսակ Գաբրիելյանը այդ ամենի փոխարեն իր հոժար կամքով համաձայնվեց, որ խաբված, դավաճանված, հայրենազրկված, զավակներ կորցրած քաղաքացիները երբեմն հայհոյեն իր ընտանիքի անդամներին և ձվերով խփեն, առայժմ ձվերով...
Հ.Գ., որպեսզի իրավապահները ևս մեկ անգամ ինձ անիմաստ չկանչեն, ասեմ, որ այս գրառման մեջ սպառնալիք չկա, փոխարենը կա իրավիճակի սթափ վերլուծություն:
Այն ամենն, ինչ կատարվում է և կատարվելու է, Սիսակ Գաբրիելյանը և մյուսներն իրենց հոժար կամքով են ընտրել