Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նախատեսվածի համաձայն՝ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում»,-ասաց Հունան Թադևոսյանը:
Նշենք, որ ադրբեջական լրատվամիջոցները դեկտեմբերի 27-ին հայտնել են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Տող գյուղը ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո է։ Արցախի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Արցախի ՊՆ-ից նշել են, որ այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։