Չավուշօղլուն Սոչիում Լավրովի հետ կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի թեման
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որը սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ Լիբիայում մենք նույնպես տարբեր կողմերում ենք, բայց Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կիսեցինք մեր աշխատանքը, որը կատարվել է մշտական հրադադարի հաստատման համար։ Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Կքննարկենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն»,-ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կայցելի Սոչի՝ մասնակցելու ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին:

Աղբյուրը՝ tert.am