Մեկնաբանություն

28.12.2020 17:45


Ո՞ւմ հույսին է մնացել Նիկոլ Փաշինյանը

Ո՞ւմ հույսին է մնացել Նիկոլ Փաշինյանը

Ժողովրդի անունից հանդես եկող ու նախորդ բոլոր իշխանություններին «աթոռից կառչած մնալու» համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը կառչած է աթոռից։

Արցախի պետականությունը կործանել է, հազարավոր զոհերի ու վիրավորների, գերիների ու անհետ կորածների պատճառ է դարձել, իր դավաճանությունն ապացուցող բազմաթիվ փաստերի տակ է մնացել, բայց կառչած է աթոռից։

Պատճառը վախն է։ Նիկոլը վախենում է, որ պաշտոնանկ արվելուց հետո դատվելու է, բայց չի պատկերացնում, որ որքան շուտ լքի վարչապետի աթոռը և որքան շուտ դատվի, այնքան լավ իր ու իր մերձավորների համար։ Հակառակ դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ կարող է լինել, ինչը չի բխում ո՛չ ՀՀ, ո՛չ անձամբ Նիկոլի շահերից։

Ովքեր են կողմ Նիկոլին

Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ են նախևառաջ Ալիևն ու Էրդողանը։ Նման նվեր թուրք–ադրբեջանական զույգը չի կարող այլևս երազել ու հիմա Նիկոլից քամում են որքան կարող են։

«Թավշյա» կոչված հեղափոխությանը փայատեր էին նաև սորոսաթուրքական ուժերը։ Իրենք իրենց փայը ստացան Արցախում, բայց դեռ բավարարված չեն, քանզի ռուսները խանգարեցին Արցախն ամբողջությամբ գրավելու և Սյունիքը Հայաստանից կտրելու թուրքական ծրագրին։

Նիկոլից դեռ ստանալիք ունեն դրսից ու ատամներով են պահում։ Ալիևը նույնիսկ չխուսափեց Նիկոլին բացահայտորեն աջակցելու մեթոդից։

Ինչ վերաբերում է Հայաստանում Նիկոլի աջակիցների քանակին, ապա դրանք շատ փոքր են՝ իր ընտանիքի անդամները, մի քանի բարեկամ, «Իմ քայլի» մի հատվածը, լֆիկ Սամոյի ու Գռզոյի տիպի օլիգարխները, մի քանի պաշտոնյա և պողոսների այն շերտը, որը ոչխարի պես դեռ հավատում է, թե, իբր, Արցախում մենք պարտվել ենք, որովհետև պահեստապետը զենք չի տվել կռվող ջոկատին (տեսնես այդ ջոկատի անունը հո «Էրատո՞» չէր)։

Նիկոլի հույսը ժեխ կոչվածն է։ Նա ժեխի մեջ դասակարգային ատելություն է սերմանում՝ օգտագործելով «դղյակ», «թալան», «Բենթլի» բառերը։ Եվ դա այն դեպքում, երբ ինքն է ապացուցված թալանչի․ պետբյուջեի հաշվին առանձնատան թանկարժեք վերանորոգում է իրականացրել, գերթանկարժեք մեքենա է գնել, չտեսի պես ուտում է բառիս բուն իմաստով, իր շրջապատի շիշ բռնողներն են ժողովրդից թալանած փողերով դղյակներում ապրում, զենքի գնման կոռուպցիայի մեջ է մտած, լափել է զինվորի հացը՝ «ատկատների» համակարգ ներդնելով։

Օլիգարխների դեմ խոսող Նիկոլը օլիգարխների հովանավորն է դարձել, նրանց վրա է դրել համացանցում «Նիկոլի ջուջուլ ուտողների» խումբ պահելը։

Եվ այսպես, Նիկոլը մնացել է թուրքերի ու ներազագային թշնամանքի հույսին։ Քաղաքացիական բախումների հրահրումը և դասակարգային թշնամության կազմակերպումը նրա հիմնական գործիքներն են։ Ինքը գիտի, որ դատվելու է։ Գիտի, որ դատող սուբյեկտը լինելու է Հայաստաանի Հանրապետությունը։ Գիտի ու դրա համար էլ ուզում է վերացնել իրեն դատող սուբյեկտին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլը շատ վատ է ավարտելու։ Շատ վատ ու դաժան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը