Մեկնաբանություն

28.12.2020 16:10


Դավաճանության մեջ մեղադրվողին դատում են, այլ ոչ թե... ունկնդրում

Դավաճանության մեջ մեղադրվողին դատում են, այլ ոչ թե... ունկնդրում

Եթե մեկին մեղադրում են դավաճանության մեջ, ապա դատում են: Սովորաբար: Ժամանակին սատիսֆակցիա էին պահանջում: Պարզ ասած՝ ձեռնոց էին նետում և մենամարտում: Ավելի հին ժամանակներում պարզապես... գիտեք, թե ինչ էին անում: Օրինակ, Սմբատ Բագրատունի թագադիր ասպետը շիկացած երկաթից օղ անցկացրեց դավաճան Մերուժան Արծրունու գլխին:

Թափով վերադառնանք մեր աղետյալ ժամանակներ, մեր դառնաղի իրականություն և նկատենք. դավաճանության մեջ մեղադրվողի հետ կապված ինչ ասես անում էին, բայց ոչ երբեք... ունկնդրում նրա արդարացումները: Առավել ևս, ականջ չէին կախում նրա ասածներին:

Բայց հիմա երևի այդպիսի ժամանակներ են. փաստերի և տեղեկատվական առատության և... տխմարացման: Դե, նիկոլ փաշինյանն էլ շարունակում է է՛լ ավելի տխմարացնել իրեն ականջ դնող, իրեն պաշտող բիոզանգվածին, որը իր միակ հենարանն է: Դժվար է զսպել այդ խառնամբոխը վիրավորական արտահայտություններով բնորոշելու բնական մղումը: Դժվար է, քանզի հեշտ չէ պատկերացնել, թե մարդ որքա՜ն ցածր դատողունակություն և ինտելեկտ պիտի ունենա՝ հավատալու համար այն բացարձակ ապուշությանը, թե «նախկինները հողերը տվել էին, խեղճ նիկոլն ի՜նչ աներ...»:

Դա դեռ իր հերթին:

Սա (բնականաբար, նկատի ունենք նիկոլ փաշինյանին), ուրեմն մի նոր «գեղցի շուստրավատ» կամ կռուտիտ է մոգոնել (կներեք, ժեխազանգվածներին հասանելի բառամթերքի դիմելու համար): Հա, սրա «շուստրավատը» այսպես ասած՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու խառնակչական թեզն է:

Իրեն թվում է, թե «արտահերթ ընտրությունները» փրկօղակ են: Իր համար, այո, անձնապես կարող են փրկօղակ լինել: Այն իմաստով, որ ինքն ու իր աննայի ընտանեկան կլանը, եթե նման ընտրություններ լինեն, միգուցե ինչ-որ տոկոսներ կստանա և քաղաքական դաշտում ԱԺ պատգամավորի կամ խմբակցության տեսքով կշարունակի թշվառ գոյությունը: Նրա «քայլակիցներն», իհարկե, հիմնականում «բորտից դուրս» կմնան, բայց կկատարեն «օգտակար հիմարի» իրենց դերը: Թե հետագայում ի՞նչ կլինի նրանց՝ այդ «օգտակար հիմարների» հետ, ո՛չ նիկտոլ փաշինյանին է հետաքրքիր, ո՛չ աննային, ոչ էլ՝ առավել ևս խալխին: «Իր քայլում» հավաքված երփներանգ խառնակույտը փաշինյանի համար ինչպես «ռասխոդնի մատերիալ» եղել է, այդպիսին է մնացել է:

Բայց անձնապես փաշինյանի համար փրկօղակ ընկալվող արտահերթ ընտրությունները լրացուցիչ կործանարար օղակ են Հայաստանի, Արցախի և, առհասարակ հայության համար: Իրավիճակում, երբ թշնամին ձգտում է հնարավորինս օգտվել իր համար նպաստավոր դրությունից և Հայաստանի վերջը տալ, երբ Հայաստանի իշխանություն կոչվող հանցավոր ու դավաճանական խմբակը շարունակում է էլ առավել քայքայել պետականությունը, կամ, ավելի ճիշտ՝ պետականության մնացողրդները, մեզ հենց միայն արտահերթ ընտրություններն էին պակասում, հենց միայն ընտրապայքարի ու դրանով պայմանավորված գործնական արգելակման կարիքը կա՝ երկրի գոյության վրա վերջնական խաչ քաշելու և տապանաքար դնելու համար:

Արտահերթ ընտրություններն, ինչ խոսք, կեղծ օրակարգ է, և ինչպես ասվեց՝ կործանարար հետևանքների տանող, հատուկ հենց այդ նպատակով գլխավոր գերագույն «կործանիչի» կողմից առաջադրված «թեզ»: Այստեղ մեկ այլ բան է հետաքրքիր, տվյալ դեպքում՝ մարզական հետաքրքրության կամ վիճակագրական առումով:

Հետաքրքիր է այն, թե ովքեր, դաշտում եղած ինչ «քաղաքական» ուժեր կամ փաշինյանի կամակատար լինելու աստիճան անկյալ գործիչներ կգնան այս ապիկար «իշխանության» հետ քննարկումների՝ արտահերթի թեմայով:

Բոլոր այն քաղաքական ուժերը կամ սուբյեկտները, որոնք կգնան փաշինյանի հետ արտահերթ ընտրություն անելու հարցի քննարկման, կինքնաբացահայտվեն, որպես՝ հակահայ «իշխանության» գործակից և հաճախորդ: Միաժամանակ, դժվար չէ ենթադրել, որ նրանք կբնորոշվեն որպես կարկառուն նիկոլական և «քանդենք պետություն»-ական լարաահարոնյանակերպ կողմնորոշման, ըստ որում՝ պասիվ կողմնորոշման ներկայացուցիչներ:

Լավ, ի՞նչ անել:

Օրիգինալ չէ, բայց... դավաճանության մեջ մեղադրվողին դատում են, այլ ոչ թե ունկնդրում: Ինքս, օրինակ, դատավճռից հետո դեմ չեմ լինի Սմբատ ասպետի ժամանակվա ավանդույթները վերականգնելուն, բայց միայն՝ Հ1-ի ուղիղ եթերում և հայտնի հարցազրույց անողի մեկնաբանությամբ: Թեպետ, նման պատիժն այս դեպքում փաշինյանի համար ոչ այնքան պատիժ կլիներ, որքան Աստծո պարգև և մարդասիրական մոտեցում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը