Լրահոս

14.04.2009 14:10


Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սերժ Սարգսյանի Իրան երկօրյա պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից:

-Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումը լավագույն վկայությունն է բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման մեր տեսլականի: Վստահ եմ, որ քննարկված խնդիրների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն փաստաթղթերի, որոնց իրականացումը կբերի մեր բարեկամության հետագա էլ ավելի խորացմանը,- ընգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջանահերթություններից մեկը:

-Անհրաժեշտ է պահպանել և ընդլայնել մեր ձեռքբերումները,-նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը:

Այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Զրուցակիցները կարևորել են առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը