Լրահոս

28.12.2020 11:07


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 114 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 114 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 948-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3449-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 562 է, ընդհանուր առողջացածներինը՝ 139 675, փաստացի բուժվողներինը՝ 14 824: Մեկ օրում արվել է 1413 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 585 057 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը