Նույն օտարի կողմից սնվող, իշխանությունը վերցրած խումբն է. Վազգեն Մանուկյանը՝ եկեղեցու դեմ հարձակման մասին (տեսանյութ)
Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱԽ քարտուղարին դեռեւս սեպտեմբերի 1-ի գրության վերաբերյալ բացահայտմանը։
«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»:
Հայտարարությունից հետո Միքայել Մինասյանը հրապարակել էր նաեւ ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին։
***
Այստեղ հավաքվել են մարդիկ՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Եկեղեցու դեմ արշավը նոր բան չի, ոչ թե խոսքը գնում է մեր առաքելական եկեղեցու մասին, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է կոտրել իր ավանդույթները։ Ավանդույթները պատմությունն է, լեզուն է, կրոնն է։ Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»,-նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ եկեղեցու բակում բավականին մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, Մանուկյանն արձագանքեց. «Որովհետեւ բնակչության 99 տոկոսն՝ անկախ իր վերաբերմունքից՝ հավատացյա՞լ են, թե՞ ոչ, գտնում են, որ այդպիսի բանը սրբապղծություն է։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։

Աղբյուրը՝ news.am