Քաղաքական

27.12.2020 12:39


Ոչ թե ապօրինի հրամաններ են կատարում, այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում. Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանական գործողությունների մասին (տեսանյութ)

Ոչ թե ապօրինի հրամաններ են կատարում, այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում. Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանական գործողությունների մասին (տեսանյութ)

Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ պարտվում է, պետք է գնա, անկախ ամեն ինչից: Այս մասին «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» հաջակցություն եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ես չեմ կարծում, որ այս պարգաներում այս իշխանությունները կարող է անցկացնել նորմալ ընտրություններ»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանական համակարգի գործողություններին՝ նա նշեց, որ ովքեր չեն կարողանում դիմանալ տխմարություններին, ուրեմն թող գնան, բայց ես, մեծ հաշվով, կարծում եմ, որ ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում և գործեն օրենքի սահմաններում: Մասնավորապես ոստիկանության գործողությունների մասին նա ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ թե ապօրինի հրամաններ են կատարում, այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Եռաբլուրում կատարվածին, նա կատարվածը որակեց «այլանդակություն, լկտիություն, էշություն»: Խոսելով ոստիկանությանը Շուշի տանելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ գիտի՝ ինչ է կատարվել, և պատասխան է պահանջելու։

«Չէի ասի՝ ոստիկանությանը խաբեությամբ տարել են, բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում և մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկանների են ծեծում, դա այդ հոգու փառավորվելու շարունակությունն էր: Իհարկե, դրա համար ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,-ասաց նա և նշեց, որ թաքցրել են զոհված ոստիկանների թիվը:

«Այդ տղաներին առանց զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գաղտագողի են հուղարկավորել, դա կարծում եմ, որ ամբողջ համակարգի համար և ցանկացած նորմալ մարդու համար պետք է վիրավորական լինի, նույնիսկ չեն արժանացրել անուններ ներկայացնելու»,-ասաց նա և նշեց, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ երկրորդ, երրորդ նախագահի ժամանակ Արցախի դիմաց 6 միլիարդ դոլարի մասին խոսակցություն եղել է, հիմա դարձել է հինգ միլիարդ:«Այս ամեն ինչը պետք է քննվի»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանափոխությունից հետո կվերադառնա՞ համակարգ, նա նշեց, որ ինքը դեռ վաղուց ասել է, որ 60 տարով է եկել և հիմա արդեն 63 է, և բացառեց իշխանափոխությունից հետո համակարգ վերադառնալը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը