Լրահոս

27.12.2020 11:50


18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 834-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3441-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 854 է, ընդհանուր առողջացածներինը՝ 139 113, փաստացի բուժվողներինը՝ 15 280: Մեկ օրում արվել է 2258 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 583 644 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը