Մեկնաբանություն

27.12.2020 00:35


Վերջին արտահերթ կուլբիտով փաշինյանը լրացուցիչ հաստատեց՝ աթոռից թանկ ոչինչ չկա իր համար

Վերջին արտահերթ կուլբիտով փաշինյանը լրացուցիչ հաստատեց՝ աթոռից թանկ ոչինչ չկա իր համար

Այնուամենայնիվ, աննման երկիր ենք: Աննախադեպ:

Դժվար է հիշել դեպք, երբ որևէ ղեկավար հետևողական ու նաև միտումնավոր սխալներով պետությունը տարել է պարտության ու նվաստացման, կործանել բանակը, երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգերը, կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրով հայրենիքի մի զգալի մասը ուղղակիորեն նվիրել է թշնամուն, պատճառ է դարձել ավելի քան 5000 զինվորների մահվան ու մոտ 10000-ի վիրավորվելու... բայց շարունակում է ղեկավարել, ասես՝ ոչինչ չի եղել: Ավելին, շարունակում է անդադար խոսել, ինչ-որ բաներ դուրս տալ, քաղաքական գնահատականներ հնչեցնել, ուղղակի սպառնալիքներ հնչեցնել, ոստիկանությանը քսի տալ նորմալ մարդկանց վրա, իր կողմնակիցներին կամ իր կողմից գնված ստահակներին էլ քսի է տալիս արցախցիների, Հայ Առաքելական եկեղեցու վրա ու ընդհանրապես, շարունակում է, այսպես ասած՝ «վայելել կյանքը», ավել-պակաս վնգստում է արժանավոր մարդկանց հասցեին...

Առավել արտառոց է ոչ միայն այդ նիկոլական ցինիզմը, այլև ու ավելի շատ այն, որ երկրում գտնվում են բացարձակապես անպատկառ անձինք, որ մի բան էլ դրան արդարացնում ու «կրծքով պաշտպանում» են:

Իսկ ինքը, օրինակ, նախօրեին խոսում էր արտահերթ ընտրություններից, այսպես ասած՝ «բազառ է անում»՝ իր գոյությունը, իսկ հնարավորության դեպքում՝ վերարտադրումը դասավորելու համար, չնայած ավելի հավանական է, որ պարզապես շեղում ու ժամանակ է շահում՝ Հայաստանի կործանման իր հանձնառությունը թուրքերի առաջ լիովին կատարելու նպատակով: Ինչևէ: Դա այլ խոսակցության նյութ է, առավել ևս, արդեն տարբեր մեկնաբաններ դրա մասին նշել են:

Սա, նկատի ունենք, իհարկե, նիկոլ փաշինյանին, զուտ աթոռի խնդիր է լուծում: Այն, որ անընդհատ ասում է՝ աթոռակռիվ, աթոռակռիվ, դա ուղղակիորեն հենց իրեն է վերաբերվում:

Նրան, ինչպես հայտնի է, իր նշանակած ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը, սեպտեմբերի 30-ին զեկուցել է պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու անհրաժեշտության մասին (չկրկնենք, շատ է ասվել): Սակայն փաշինյանը ոչ այդ ժամանակ, ոչ էլ հետագայում՝ հոկտեմբերի 19-20-ին, ունենալով ռեալ հնարավորություն, չի դադարեցնում պատերազմը, այլ ամեն գնով, տվյալ դեպքում՝ մեր երեխաների, մեր զինվորականների ու նաև մեր Բանակի կյանքի գնով շարունակում է պատերազմը: Բոցաշունչ ճառեր է ասում, հայրենասիրական նոտաներով, չնայած ինքը բոլորից լավ է տեղեկացված, որ պարտվում ենք, որ...

Ինչո՞ւ:

Հետագայում ասում է, որ եթե պատերազմը դադարեցներ և համաձայներ առաջադրված տարածքային զիջումներին, իրեն կասեին՝ «դավաճան»: Փաստորեն, միայն այն բանի համար, որ չասեն՝ «նիկոլ, դավաճան», ինքը հրամայում էր շարունակել պատերազմը, շարունակում էր կամավորագրված ազնիվ տղաներին հարյուրներով ու թերի հանդերձավորված, թերի պատրաստված, անգամ՝ անպատրաստ, թշնամական օդուժի և ԱԹՍ-ների դեմ անզոր ու անպաշտպան ուղարկում էր զոհվելու: Միայն, որ հանկարծ իրեն դավաճան չասեն: Ու ամենի՛ց կարևորը, ինքը շարունակի վարչապետել:

Ու, 40-45 օր նիկոլի իշխանությունը միտումնավոր մոլորեցնում էր հանրությանը, թե՝ «հաղթում ենք, հաղթում ենք, հաղթում ենք...», որպեսզի հանկարծ ոչ մեկը չասի՝ «նիկոլ, դավաճան, նիկոլ դավաճան, նիկոլ դավաճան» ու նաև՝ հողատու...

Ու մի ամիս է, ինչ ամեն հրապարակից ու անկյունից հենց միայն «նիկոլ, դավաճան» է լսվում, չհաշված մնացած արատահայտությունները:

Բայց էլի նույնն է: Եթե Հայոց բանակը, հազարավոր զինվորները, բանակի լավագույն մարտիկներն ու սպաները աննա-փաշինյան դիվական զույգը զոհաբերեց միայն այն բանի համար, որ չասեն՝ «նիկոլ դավաճան» և, ամենակարևորը՝ իրենց իշխանությունը պահելու համար, ապա հիմա փաշինյանը պատրաստվում է արդեն զոհաբերել ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանը: Սկզբունքորեն, միայն դավադիրը կամ բացարձակ խելագարը նման վիճակում ու պայմաններում կգնա արտահերթ ընտրություննրի կամ կմտածի դրա մասին: Իրավիճակում, երբ թշնամին իր ամեն ինչով հասկացնում է, որ պատրաստվում է հնարավորինս արագ հարմար դիրքավորվել ու վերսկսել հարձակումը, իրավիճակում, երբ պետք է պարտված իշխանախումբը անհապաղ հեռանա ու «գործերը հանձնի» նորմալ, բանիմաց կառավարիչների, փաշինյանը մի հատ էլ կուլբիտ (գլուխկոնծի) է տալիս, թե՝ արտահերթ ընտրություններ...

Այսինքն, մի երկու-երեք ամիս էլ երկիրը ընկնի տեղապտույտի մեջ, ընտրապայքար, անխուսափելի գզվռտոց և այլն, ինչ է, թե... այո, փաշինյանը շարունակի վարչապետել:

Սրան միայն իր աթոռն է հետաքրքրում, ուրիշ ոչինչ:

Ու երիցս տեղին է այն հայրենակիցների վրդովմունքն ու պահանջը, որ փաշինյանի հանդեպ քաղաքական դաշտի ակտիվ հատվածի վերաբերմունքը չափազանց մեղմ է, մինչդեռ, պետք է շատ ավելի կոշտ լիներ:

Ըստ էության, իր այս վերջին կուլբիտով փաշինյանը այրում է վերջին կամուրջները, որոնցով կարող էր գոնե առանց լրացուցիչ պրոբլեմներ ստեղծելու «նահանջել»: Նա վճռական է՝ Հայաստանը վերջնականապես կործանելու իր հանձնառության իրականացման մեջ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը