82 տարեկանում կյանքից հեռացել է Գարրի Կասպարովի մայր
Մահացել է Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մայրը՝ Կլարա Կասպարովան: Նա կյանքից հեռացել 82 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով շախմատիստի թվիթերյան էջին:
«Մեծ ցավով կիսվում եմ մորս՝ Կլարա Շահենի Կասպարովայի վախճանի մասին լուրով: Իմ մեծագույն պաշտպանը, իմ իմաստուն խորհրդականը և ամենաուժեղ մարդը, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մամա»,-գրել է գրոսմայստերը սոցցանցում:
Ռուսաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը ցավակցություն է հայտնել կազմակերպության անունից՝ նշելով, որ վերջինս շատ բան է արել շախմատի համար:
Կլարա Կասպարովան մասնագտությամբ ինժեներ է եղել, աշխատել է Ռուսաստանի Գիտահետազոտական ինստիտուտում: 1981 թվականին հեռացել է աշխատանքից և իրեն նվիրել որդու կարիերային: Կասպարովը 1985 թվականին դարձել է աշխարհի 13-րդ չեմպիոնն ու այդ տիտղոսը պահել 15 տարվա ընթացքում:

Աղբյուր՝ Tert.am