«Մի՞թե Որոտանն ու Շուռնուխը չեն դառնալու թմբիրից արթնանալու վերջին կաթիլը․․․». գեներալներ
Ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերի աշխատակիցներ՝ ցավով եմ նշում, որ Դուք ականջալուր չեղաք և անհաղորդ մնացիք մեր և Ձեր մյուս ավագ ընկերների ու կոլեգաների Ձեզ ուղղված կոչին, որ չկատարեք դավաճանների հանցավոր հրամանները, որ թույլ չտաք Ձեր ուսադիրների հետևում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանելու իրենց հանցավոր մտադրությունը։
Ձեր անհասկանալի ու անբացատրելի վարքագծից դրդված մենք ցանկանում ենք այս անգամ, որպես ծայրահեղ քայլ, դիմել Ձեր ընտանիքներին՝ ասելով հետևյալը.
Հարգելի՛ հայրեր ու մայրեր, կանայք ու զավակներ, հարազատներ, հարևաններ ու վերջապես ընկերնե՛ր, բացատրեք ու հորդորեք ոստիկանության ու մյուս իրավապահ համակարգերում աշխատող Ձեր որդուն, ամուսնուն, ծնողին, հարևանին ու ընկերոջը, որ նրանք կույր կամակատարի իրենց վարքագծով դառնում են մեղսակից ՀԱՅՐԵՆԻՔԻ ու պետականության կործանման դավաճանների հանցավոր գործողություններին, որ այդպես շարունակելով՝ նրանք պատասխան են տալու ոչ միայն իրենց խղճի ու Աստծո, այլ նաև օրենքի առաջ։
Մի՞թե Որոտանն ու Շուռնուխը չեն դառնալու թմբիրից արթնանալու վերջին կաթիլը։ Ժողովուրդը նրանց դեռևս չի ընկալում որպես թշնամի։ Խնդրում ենք հորդորել, որ հուսախաբ չանեն ժողովրդին։ Անկեղծ և բարի ցանկություններով՝
Ոստիկանության գեներալ-մայոր՝ Գագիկ Համբարձումյան Արդարադատության գեներալ-մայոր՝ Թաթուլ Պետրոսյան
«Մի՞թե Որոտանն ու Շուռնուխը չեն դառնալու թմբիրից արթնանալու վերջին կաթիլը․․․». գեներալներ
Ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերի աշխատակիցներ՝ ցավով եմ նշում, որ Դուք ականջալուր չեղաք և անհաղորդ մնացիք մեր և Ձեր մյուս ավագ ընկերների ու կոլեգաների Ձեզ ուղղված կոչին, որ չկատարեք դավաճանների հանցավոր հրամանները, որ թույլ չտաք Ձեր ուսադիրների հետևում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանելու իրենց հանցավոր մտադրությունը։
Ձեր անհասկանալի ու անբացատրելի վարքագծից դրդված մենք ցանկանում ենք այս անգամ, որպես ծայրահեղ քայլ, դիմել Ձեր ընտանիքներին՝ ասելով հետևյալը.
Հարգելի՛ հայրեր ու մայրեր, կանայք ու զավակներ, հարազատներ, հարևաններ ու վերջապես ընկերնե՛ր, բացատրեք ու հորդորեք ոստիկանության ու մյուս իրավապահ համակարգերում աշխատող Ձեր որդուն, ամուսնուն, ծնողին, հարևանին ու ընկերոջը, որ նրանք կույր կամակատարի իրենց վարքագծով դառնում են մեղսակից ՀԱՅՐԵՆԻՔԻ ու պետականության կործանման դավաճանների հանցավոր գործողություններին, որ այդպես շարունակելով՝ նրանք պատասխան են տալու ոչ միայն իրենց խղճի ու Աստծո, այլ նաև օրենքի առաջ։
Մի՞թե Որոտանն ու Շուռնուխը չեն դառնալու թմբիրից արթնանալու վերջին կաթիլը։ Ժողովուրդը նրանց դեռևս չի ընկալում որպես թշնամի։ Խնդրում ենք հորդորել, որ հուսախաբ չանեն ժողովրդին։
Անկեղծ և բարի ցանկություններով՝
Ոստիկանության գեներալ-մայոր՝ Գագիկ Համբարձումյան
Արդարադատության գեներալ-մայոր՝ Թաթուլ Պետրոսյան