Կոտայքի մարզում 56-ամյա վարորդը Opel Zafira-ով բախվել է բետոնե հենապատին․ կան վիրավորներ
Այսօր, դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 56-ամյա Սամվել Հակոբյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա եղել է սթափ։