Քաղաքական

26.12.2020 17:13


Զոհեր տվեցիր, հետո հողը ծախեցիր․ դու վախկոտ մարդ ես, ազգի դավաճան ես, պետք է գնաս․ Արցախի Վարդաձորի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Զոհեր տվեցիր, հետո հողը ծախեցիր․ դու վախկոտ մարդ ես, ազգի դավաճան ես, պետք է գնաս․ Արցախի Վարդաձորի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Փաշինյանին մի նկատողություն կա ոչ միայն իմ կողմից, այլև բոլորի՝ որ հողը ծախում էին, էսքան զոհերն ինչի համար են եղել։ Այս մասին Արցախում Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչը։

Նա նշեց՝ պատերազմը «սարքած» է եղել, իսկ Փաշինյանը վախկոտ է և պետք է հեռանա։

«Նա վախկոտ է, արյուն է թափել, մարդկանց արյունը չի գնահատում, նա իր փողն է կարևորում, ոչ թե մարդկանց կյանքը։ Եթե փողը չէր կարևոր, ինչի համար զոհեր տվեց, հետո հողը տվեց։ Ուրեմն սիրում է մարդկանց արյուն տեսնել, խաբել, հիմա էլ է խաբում։ Բոլորը դա են ասում՝ որ ծախելու էին, ինչու են այդքան զոհ տալիս։ Սա սարքած գործ է, դավաճանություն է։ Փաշինյանը վախկոտի մեկն է։ Հասարակ ոչխարն էլ հասկանում է՝ սա սարքած գործ է»,-նշեց նա, ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին․

«Զոհեր տվեցիր, հետո հողը ծախեցիր, վախկոտ մարդ ես, ազգի դավաճան ես։ Մարդ չես դու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը