Լրահոս

26.12.2020 17:08


Կանգնած ծափահարում էին, գոռում Նիկոլ ու ծիծաղում, դա համարում են սգո ե՞րթ․ զոհվածի մայր (տեսանյութ)

Կանգնած ծափահարում էին, գոռում Նիկոլ ու ծիծաղում, դա համարում են սգո ե՞րթ․ զոհվածի մայր (տեսանյութ)

Չէր կարելի Եռաբլուրում ծափ տալ, ծիծաղել, դրանից մեր վիճակը ավելի վատացավ: «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության անդամ, զոհվածի մայր տիկին Լաուրան հոկտեմբերի 19-ին նույնպես Եռաբլուրում կանգնած էր, որպեսզի վարչապետին չթույլատրեր մուտքը Եռաբլուր:

Սակայն մինչև այժմ նա ապշած է կատարվածից:

«Մենք զգում էինք, որ մեզ կխփեն և խփեցին, մինչև ես կպտտվեի տիկին Մրագարիտայի կողմ, շշով խփեցին տիկին Մարգարիտայի գլխին, ինքը ձեռքերով պաշտպանվեց: Ես մինչև նայեցի, էդ խփողն անմիջապես կորավ: Իմ ցավը գիտե՞ք որն է, էդ ոհմակին ինչի էր բերել Փաշինյանը, ինքը թող մարդկանցից ամաչի: Զոհվածի քարերի վրայով քայլո՞ւմ են ցեխոտ, կեղտոտ ոտքերով: Կամ էդ զորքերին բերել էր, ի՞նչ աներ: Ջահելները մեզ ասում են` չեք ամաչում, ինչի՞ ամաչենք, որ մեր հողը տվել են, դրա համար ամաչենք»,-ասաց նա:

Զոհվածի մայր Գայանե Խոստեղյանն էլ հավելեց, որ շատ է ցավում Եռաբլուրում հոկտեմբերի 19-ին կատարվածի համար:

«Մենք Եռաբլուր չէինք գնացել վարչապետ ընտրելու: Հետո էնտեղ համազգեստներով թուրքեր կային, ու դա ապացուցված է, ես վախենում եմ, որ էսօր-էգուց Եռաբլուրը կպղծեն և իրոք շատ վախենալու է: Այնտեղ կային զինվորականներ, որ գլուխները կախել էին»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը