Կարծիք

26.12.2020 16:10


Նիկո՛լ, դու էդ ինչքա՞ն դուխ ես տվել ազերի թուրքին, որ նրա ամենահետին լամուկը հայոց հողի վրա իրեն զգում է իր տանից էլ ազատ, ասես՝ մտած լինի իր ջանուջիգյար, սուտի դուխավիկ հոպարի բոստանը

Նիկո՛լ, դու էդ ինչքա՞ն դուխ ես տվել ազերի թուրքին, որ նրա ամենահետին լամուկը հայոց հողի վրա իրեն զգում է իր տանից էլ ազատ, ասես՝ մտած լինի իր ջանուջիգյար, սուտի դուխավիկ հոպարի բոստանը
Նիկո՛լ, դու էդ ինչքա՞ն դուխ ես տվել ազերի թուրքին, որ նրա ամենահետին լամուկը հայոց հողի վրա իրեն զգում է իր տանից էլ ազատ, ասես՝ մտած լինի իր ջանուջիգյար, սուտի դուխավիկ հոպարի բոստանը...
Իրավամբ, դուք իրար շատ նման եք. ժամանակին դու էիր անարգել փչացնում ՀՀ հանրային գույքը, հիմա թուրքն է տանկի թրթուռների տակ ջարդուփշուր անում ՀՀ հարկատուներիս փողերով ՈՐՈՏԱՆ գյուղի մուտքին տեղադրված ճանապարհային ցուցանակը:
Եվ դեռ դու այսքանից հետո դարձյալ փորձում ես երկարաձգել քո ամոթալի, ազգադավ պաշտոնավարու՞մը:
Դու կորցրել ես իրականության զգացումը, ինչում դու, փրփրաբաշ բերանդ ծամածռելով, մեղադրեցիր ՀՀ 3-րդ նախագահին: Եվ երանության գլխապտույտի մեջ դու չնկատեցիր, որ ուրիշի համար փոս փորելով, ինքդ հայտնվեցիր այնտեղ: ԴՈՒ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱՍ, ՔԱՆԶԻ ՍՊԱՌԵԼ ԵՍ ՔԵԶ
Մեզ չես հավատում, հարցրու հարևան երկրի քո վաչկատուն «հարազատներին», որոնց բառուբանում, երգուպարում քո անունն արդեն հոլավվում է որպես ազգադավ խեղկատակի հոմանիշ:
Սա այն բացառիկ դեպքն է, երբ նույնիսկ սոսկ անձնագրով հայ ներկայացողի վրա նետված քարն այլևս չի վիրավորում արժանապատվությունս, չի ցավեցնում հոգիս: Իսկ ինձ պես հազարավորները կան:
Հիմա դու լրիվ օտար ես մեզ համար:
Դու սպանեցիր ինքդ քեզ:
Սպասիր Աստծո արդար դատաստանին:
Տիգրան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը