Լրահոս

14.04.2009 12:10


Քննարկվելու է նաև Աֆղանստանի շուրջ թմրամիջոցային շրջանառության անվտանգության գոտու ստեղծման ծրագրին Հայաստանի մասնակցությունը

Քննարկվելու է նաև Աֆղանստանի շուրջ թմրամիջոցային շրջանառության անվտանգության գոտու ստեղծման ծրագրին Հայաստանի մասնակցությունը

ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը «7օր»-ին տեղեկացրել է, որ ապրիլի 16-17-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում կքննարկվի նաև Աֆղանստանի շուրջ թմրամիջոցային շրջանառության անվտանգության գոտու ստեղծման ծրագրին Հայաստանի մասնակցությունը ձևը։ Իսկ թե օրակարգում այլ ի՞նչ հարցեր են քննարկվելու, Տիգրան Բալայանը դժվարացավ պատասխանել, ասելով, որ քննարկմանը ենթակա հարցերը դեռևս հաստատված չեն։ ՀԱՊԿ նախարարների հաջորդ խորհուրդը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունենալու հունիսին՝ Մոսկվայում։

 

Այս խորագրի վերջին նյութերը