Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել․ ծնողները վստահ են՝ իրենց որդիները գերի են (տեսանյութ)
Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել, որոնց անունները ոչ զոհերի, ոչ գերիների ցուցակներում չկան, թեև հարազատները կարծում են, որ նրանք գերի են ընկել։ Զինծառայողներից Լևոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը, NEWS.am-ին պատմեց, որ իր որդին և մյուս 4 զինծառայողները վիրավոր վիճակում Ֆիզուլիով ուղևորվելիս են եղել դեպի Ստեփանակերտ՝ հոսպիտալ, երբ դեպքը պատահել է։
«Իրեն Սիսիանի գնդից ամսի 8-ի գիշերը տարել են Ֆիզուլիի ձոր։ Մինչև ամսի 11-ը կապ եմ ունեցել հետը, իսկ 12-ին և 13-ին՝ իր ընկերները։ Ամսի 14-ին վիրավորներ է հանել՝ իր երկու զինվորներին։ Ինքը, երկու զինվորն ու վարորդը դուրս են եկել, հասել են Ֆիզուլի իրենց զորքի մյուս մասի մոտ։ Իրենք շրջափակման մեջ են եղել, աջից ու ձախից խփել են իրենց, պահող չեն ունեցել։ Կապ է տվել, հայտնել, որ խփում են ու կապն ընդհատվել է։ Հետո ես որ հետաքրքրվեցի, փոխգնդապետ կա, որը պատմեց, որ երբ ինքը հասել է զորքի մոտ, վարորդն է մատերից ու թևից վիրավոր եղել, չի կարողացել մեքենան վարել, երկու զինվորներն են եղել վիրավոր և Լյովը՝ թեթև վիրավոր ճակատից։ Ասեց՝ ճակատն եմ կապել, վարորդի մատերն եմ կապել, ու քանի որ վարորդն էլ չի կարողացել քշել, մեկ այլ զինծառայող՝ Կարեն անունով, ինքն է նստել, մեքենան վարել և դարձել են 5 հոգի։ Շարժվել են էդտեղից դեպի Ֆիզուլի։ Հրամանատարներն ասում են, որ 800-ից 1500 մետր գնացել են, իրենք հեռադիտակով տեսել են, որ գնացել են, բլուրի տակով է ճանապարհը, երբ բլուրը շրջանցել են, դրանից հետո էլ չեն տեսել։ Բայց էդ հատվածը՝ մոտ 3-4 կմ, եղել է հակառակորդի ձեռքին»,-պատմեց Սամվել Բաղինյանը։
Դրանից հետո Լևոնից ու նրա հետ եղած զինծառայողներից ոչ մի լուր չկա։ Հրադադարից հետո, երբ սկսվել են անհետ կորածների որոնողական և դիերի դուրսբերման աշխատանքները, այն տարածքում, որտեղ նրանք անհետացել են, չի հայտնաբերվել ոչ նրանց պատկանող որևէ իր, ոչ ավտոմեքենան։
«Շուրջ 8 օր եղել եմ Արցախում։ Ամսի 6-ին Ֆիզուլիից 30 դիակ հանեցին, ԱԻՆ-ի աշխատողն ինձ ասեց՝ այնտեղ պիկապ գոյություն չունի։ Բայց հենց այդ հատվածից հանում են 11 դիակ, ոչ մի համընկնում մեր տղաների հետ։ Մենք 5 ծնողներներս էլ ԴՆԹ ենք հանձնել, համընկնում չկա»,-ասաց նա։
Սամվել Բաղինյանը և մյուս ծնողները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռևս չկան ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ կորած զինծառայողներին նույնականացնելու համար։
«Ես մի բան կարող եմ ասել՝ եթե ծնողն ուզում է ինչ-որ բան իմանալ, կարող է գնալ Արցախ, այնտեղից ամեն ինչ կիմանան։ Էստեղ ոչինչ չգիտեն, Ղարաբաղ Կարմիր խաչն ինձ ասում ա՝ մի փոքր որ ցույց տալու վիդեո ունենաս, երեխուն կբերենք։ Բայց ես հիմա հարյուր տոկոսով գիտեմ՝ 500 գերի ունենք, իրենք ընդամենը 60 հոգունն են ցույց տալիս»,-ասաց նա։
Այժմ զինծառայողների ընտանիքներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի պարզաբանեն իրենց զավակների՝ գերության մեջ գտնվելու փաստը։
«Քանի որ մեքենան ու մարմինները չկան, մենք բոլորս մտածում ենք, որ գերի են։ Հինգս էլ պատրաստ ենք ամեն մի քայլի՝ եթե գերի է, ես պատրաստ եմ անգամ ինքս գնալ գերի, իմ տղան գա։ Մենք հիմա պատկան մարմիններից խնդրում ենք՝ եթե ունենք գերիներ, թող շտապ բերեն, որովհետև եթե մի գերի երկու տարի մնաց այնտեղ, այնքան դաժան են հետները վարվում, որ հետո երկար չեն ապրում։ Եթե իմ որդին կամ այլոք գերի են, թող շտապ բերեն»,-ասաց նա։