Փաշինյանը չի՞ հասկանում, որ իր համար փակ է Հայաստանն այնպես, ինչպես փակ էր Սյունիքը․ նա ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ ունենալ
Արտահերթ ընտրությունների գաղափարը, որոնց միջոցով Փաշինյանը ցանկանում է ինքնամաքրվել, ընդամենը երկրում քաոս է մտցնելու՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։ Բոլոր՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյական վնասներից բացի,տեխնիկական առումով ևս հնարավոր ընտրությունները ունեն «հետաքրքիր» կանխատեսելի հետևանքներ.
1. Դարձյալ անազնիվ քայլ
Սահմանադրական մեխանիզմը, որ ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում, սահմանում է վարչապետի հրաժարականի դեպքում յոթնօրյա ժամկետում նոր թեկնածուի առաջադրում։ Մենք արդեն մեկ անգամ 2018թ. դրա միջով անցել ենք, և բոլորը լավ հիշում են այդ փուլը։ Եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի տարեվերջում, ապա յոթնօրյա ժամկետը կհամապատասխանի ոչ աշխատանքային օրերի հետ, և երկրում քաղաքական պրոցեսներ չեն գնա։ Նա էլի´ իր անձնական շահը վեր է դասում ամեն ինչից։ Հարյուր հազարավոր մարդիկ այդ օրերին իրար են այցելելու՝ ցավակցությունների համար, իսկ Փաշինյանը օգտագործում է հենց այդ օրերը, որ իրեն անվտանգ զգա։ Սա է այս մարդը։
2. Փաշինյանը խաբեց իր խմբակցությանը
Ինչպես և սպասվում էր՝ Փաշինյանը «քցեց» իր խմբակցությանը։ «Իմ քայլը», որը նախորդ ընտրությունների արդյունքում կարողացել էր ստանալ 88 տեղ, որևէ պարագայում չի ունենալու նույն թվով պատգամավոր։ Հասկանալի է, որ Իմ քայլը, որքան էլ օգտագործի վարչական ռեսուրսները, իսկ Եռաբլուր երթից հետո որևէ կասկած չի մնում, որ այդպես էլ լինելու է, չի հավաքելու այդքան թվով ձայներ։ Այսօրվա իմքայլական պատգամավորներից առնվազն 50-60-ը չեն վերընտրվելու, որովհետև Իմ քայլը որևէ պարագայում չի ստանալու 70.40 տոկոս։ Շատ կարևոր է հասկանալ նաև, որ Ազգային Ժողովն այս անգամ ունենալու է 101 պատգամավոր, ոչ թե այսօրվա 132-ը, իսկ դա ամբողջությամբ փոխելու է պատկերը։ Մենք զգուշացրել էինք իմքայլական պատգամավորներին, որ նրանք ունեն հնարավորություն՝ փրկել երկիրը Նիկոլից և հանգիստ շարունակել իրենց գործունեությունը մինչև ԱԺ գումարման ավարտը, և զգուշացրել էինք, որ հակառակ դեպքում Նիկոլը ձեզ «քցելու» է։
3. Արտահերթը ԲՀԿ-ի համար
ԲՀԿ-ն 2018թ. ընտրություններին հավաքել էր ձայների 8.26 տոկոսը, որը հետագայում Սահմանադրական կարգավորումներին համապատասխան՝ դարձավ 26 մանդատ։ Եթե նույնիսկ ԲՀԿ-ն հավաքի կրկնակի կամ ավել ձայն, միևնույն է, այսօրվա պատգամավորների զգալի մասը դուրս կմնա Ազգային Ժողովից, որովհետև չի գործելու հաշվարկի նախկին մեխանիզմը։
4. Արտահերթը Լուսավոր Հայաստանի համար
Այս դեպքում նույն իրավիճակն է, ինչ ԲՀԿ-ի պարագայում։ 2018թ. ԼՀԿ-ն հավաքել էր ձայների 6.37տոկոսը, որը հետագայում դարձավ 18 մանդատ։ Այս դեպքում ևս «Լուսավոր Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ դուրս են մնալու Ազգային Ժողովից, նույնիսկ՝ նախորդից ավելի շատ ձայն ստանալու դեպքում։ Ըստ էության լինելու է 1 տոկոս/1 մանդատ հաշվարկ։
Ամփոփում
«Իմ քայլից» դուրս մնացող նվազագույնը 50-60 և ավել պատգամավորներն ունեն հակաքայլ։ Նրանք դեռ հնարավորություն ունեն խոսել, բանակցել ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորների հետ, անվստահություն հայտնել վարչապետին, ընտրել նոր վարչապետ և շարունակել աշխատել գուցե 1-2 տարի։ Հակառակ դեպքում նրանց կյանքի միակ իմաստը դառնալու է մինչև վերջին օրը Փաշինյանին սպասարկելը՝ այն Փաշինյանին, որը պատրաստ է հեշտությամբ դուրս «շպրտել» նրանց Ազգային Ժողովից, միայն թե կարողանա ժամանակ շահել՝ իր անձնական հաշվարկների համար։
Փակ Հայաստան
Փաշինյանը չի՞ հասկանում, որ իր համար փակ է Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ անել, նրա և «Իմ քայլի» համար փակ են լինելու բոլոր մարզերը, գյուղերը, դահլիճները, կոլեկտիվները, բուհերը։ Փաշինյանը հասկանում է, իսկ «Իմ քայլը»՝ արդեն կասկածելի է։
Փաշինյանը չի՞ հասկանում, որ իր համար փակ է Հայաստանն այնպես, ինչպես փակ էր Սյունիքը․ նա ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ ունենալ
Արտահերթ ընտրությունների գաղափարը, որոնց միջոցով Փաշինյանը ցանկանում է ինքնամաքրվել, ընդամենը երկրում քաոս է մտցնելու՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։ Բոլոր՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյական վնասներից բացի,տեխնիկական առումով ևս հնարավոր ընտրությունները ունեն «հետաքրքիր» կանխատեսելի հետևանքներ.
1. Դարձյալ անազնիվ քայլ
Սահմանադրական մեխանիզմը, որ ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում, սահմանում է վարչապետի հրաժարականի դեպքում յոթնօրյա ժամկետում նոր թեկնածուի առաջադրում։ Մենք արդեն մեկ անգամ 2018թ. դրա միջով անցել ենք, և բոլորը լավ հիշում են այդ փուլը։ Եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի տարեվերջում, ապա յոթնօրյա ժամկետը կհամապատասխանի ոչ աշխատանքային օրերի հետ, և երկրում քաղաքական պրոցեսներ չեն գնա։ Նա էլի´ իր անձնական շահը վեր է դասում ամեն ինչից։ Հարյուր հազարավոր մարդիկ այդ օրերին իրար են այցելելու՝ ցավակցությունների համար, իսկ Փաշինյանը օգտագործում է հենց այդ օրերը, որ իրեն անվտանգ զգա։ Սա է այս մարդը։
2. Փաշինյանը խաբեց իր խմբակցությանը
Ինչպես և սպասվում էր՝ Փաշինյանը «քցեց» իր խմբակցությանը։ «Իմ քայլը», որը նախորդ ընտրությունների արդյունքում կարողացել էր ստանալ 88 տեղ, որևէ պարագայում չի ունենալու նույն թվով պատգամավոր։ Հասկանալի է, որ Իմ քայլը, որքան էլ օգտագործի վարչական ռեսուրսները, իսկ Եռաբլուր երթից հետո որևէ կասկած չի մնում, որ այդպես էլ լինելու է, չի հավաքելու այդքան թվով ձայներ։ Այսօրվա իմքայլական պատգամավորներից առնվազն 50-60-ը չեն վերընտրվելու, որովհետև Իմ քայլը որևէ պարագայում չի ստանալու 70.40 տոկոս։
Շատ կարևոր է հասկանալ նաև, որ Ազգային Ժողովն այս անգամ ունենալու է 101 պատգամավոր, ոչ թե այսօրվա 132-ը, իսկ դա ամբողջությամբ փոխելու է պատկերը։ Մենք զգուշացրել էինք իմքայլական պատգամավորներին, որ նրանք ունեն հնարավորություն՝ փրկել երկիրը Նիկոլից և հանգիստ շարունակել իրենց գործունեությունը մինչև ԱԺ գումարման ավարտը, և զգուշացրել էինք, որ հակառակ դեպքում Նիկոլը ձեզ «քցելու» է։
3. Արտահերթը ԲՀԿ-ի համար
ԲՀԿ-ն 2018թ. ընտրություններին հավաքել էր ձայների 8.26 տոկոսը, որը հետագայում Սահմանադրական կարգավորումներին համապատասխան՝ դարձավ 26 մանդատ։ Եթե նույնիսկ ԲՀԿ-ն հավաքի կրկնակի կամ ավել ձայն, միևնույն է, այսօրվա պատգամավորների զգալի մասը դուրս կմնա Ազգային Ժողովից, որովհետև չի գործելու հաշվարկի նախկին մեխանիզմը։
4. Արտահերթը Լուսավոր Հայաստանի համար
Այս դեպքում նույն իրավիճակն է, ինչ ԲՀԿ-ի պարագայում։ 2018թ. ԼՀԿ-ն հավաքել էր ձայների 6.37տոկոսը, որը հետագայում դարձավ 18 մանդատ։ Այս դեպքում ևս «Լուսավոր Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ դուրս են մնալու Ազգային Ժողովից, նույնիսկ՝ նախորդից ավելի շատ ձայն ստանալու դեպքում։ Ըստ էության լինելու է 1 տոկոս/1 մանդատ հաշվարկ։
Ամփոփում
«Իմ քայլից» դուրս մնացող նվազագույնը 50-60 և ավել պատգամավորներն ունեն հակաքայլ։ Նրանք դեռ հնարավորություն ունեն խոսել, բանակցել ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորների հետ, անվստահություն հայտնել վարչապետին, ընտրել նոր վարչապետ և շարունակել աշխատել գուցե 1-2 տարի։ Հակառակ դեպքում նրանց կյանքի միակ իմաստը դառնալու է մինչև վերջին օրը Փաշինյանին սպասարկելը՝ այն Փաշինյանին, որը պատրաստ է հեշտությամբ դուրս «շպրտել» նրանց Ազգային Ժողովից, միայն թե կարողանա ժամանակ շահել՝ իր անձնական հաշվարկների համար։
Փակ Հայաստան
Փաշինյանը չի՞ հասկանում, որ իր համար փակ է Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ անել, նրա և «Իմ քայլի» համար փակ են լինելու բոլոր մարզերը, գյուղերը, դահլիճները, կոլեկտիվները, բուհերը։ Փաշինյանը հասկանում է, իսկ «Իմ քայլը»՝ արդեն կասկածելի է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ