Լավ եղեք, և Ամանորի երեկոյան մի բոլ «Ֆեստալ» խմեք, որ կարողանաք մարսել
Ասում եք ցու՞րտ է...
Արդեն տևական ժամանակ է, բախտի բերմամբ այս «պատերազմ-կոտորածում» կենդանի մնացած և դավաճանված ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ, այս ցրտին 7-24 ռեժիմով գտնվում են Հանրապետության Հրապարակում։ Ձեզ հարց տվե՞լ եք թե ինչու։ Թե՞ արդեն ամանորի «պուծյովկեքը» պատվիրել եք, «խոզի բուդն» ու «հնդկահավն» գնել ու ճամպրուկներն եք կապում մեկնել՝ վայելելու Ձեր «արժանի» ամանորյան հանգիստը։
Ու՞ր... Դիլիջան, Սևան, Ջերմուկ գնալուց չմոռանաք հետներդ զրահաբաճկոններ վերցնել։ Միգուցե Ձեր ամանորյա սեղանին հյուր գան այդ տեղանքներն արդեն որոշակիորեն վերահսկող թուրքերը, ասենք հիմա պիտի ներողություն խնդրեմ ու ասեմ՝ «Ձեր դարավոր բարեկամ ազերիները», ում պապական հողերը, ըստ Արամ Զավենի Սարգսյանի իր եղբայրը զավթել էր ու նրանց զրկանքներ պատճառել... Չմոռանաք Ձեր և սույն դավաճանների կողմից ներողություն խնդրել Ձեր ազերի բարեկամներից, բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս՝ զրահաբաճկոնը չհանեք...
...Ու ժամը 24։00-ին, թատերականացված տխուր դեմքով բաժակ կբարձրացնեք, ու կխմեք զինվորի՝ «հանուն ոչնչի զոհված» զինվորի կենացը։ Այն զինվորի, որի աճյունը դեռ հողին չի հանձնվել, ում ընտանիքի անդամների համար ամանորը՝ ուղղակի մի նոր տանջալի օր է, ում տան փոքրիկը, Ձմեռ Պապիկին գրված իր նամակում խնդրել է, որ «Հայրը տուն գա»... Ում տան մեծը ամեն առավոտ թաքուն աղոթում է, որ թոռանը ողջ գտնեն...
Չէ, այս ամենը, ինչ տեղի է ունենում մեր ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ Ձեր հետ կապ չունի։ Դուք ակտիվ գրոհեք մոլերն ու սուպերմարկետները... Որոշներդ, ովքեր քիչ թե շատ ամոթ ունեն, կգնան ուշ գիշերով՝ որ մարդ չտեսնի... Ու հաջորդ օրը ակտիվ կքննադատեն մոլերում և սուպերմարկետներում «բաստուրմայի հոգսով» տառապող մեր հայրենակիցներին։ Նրանք էլ կարդարանան, թե «ինչ լինելու էր նա էլ եղավ...», «նախկինները արդեն հողերը տվել էին...», «Նիկոլը փրկեց 30 000 կյանք...»։
Ուղղակի իմացե՛ք՝ եղավ այն, ինչ դարձրեցին այս իշխանությունները... ԵՐԲԵՔ, լսում եք, ԵՐԲԵՔ, Հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում, ոչ-ոք, ոչ մի թիզ հող թուրքին չի ՀԱՆՁՆԵԼ... Հա, ու չմոռանամ ասել, որ Նաիրի Հունանյանն էլ էր հայտարարում,որ Սպարապետին և մեր մյուս հերոսներին ՍՊԱՆԵԼ Է՝ «երկիր փրկելու» համար:
Լավ եղեք, և ամանորի երեկոյան մի բոլ «ֆեստալ» խմեք, որ կարողանաք մարսել։ Չնայած ում, ինչ եմ ասում։ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ՝ ՄԻԱՅՆ ՈՒՏԵԼՈւ ՀԱՄԱՐ Է։