Կարծիք

26.12.2020 12:18


Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում

Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում
Նախընտրական տոնական բեմականացում....
Կշարունակվի կյանքը...մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման համար նվերներ կպատրաստի զոհված-վիրավոր, տեղահանվածների երեխաների համար, մի մասը Նոր տարի կնշի «տնտեսության կայունության համար» շքեղ ամանորյա գիշեր կազմակերպող ռեստորաններում ու հանգստի տներում, մի մասը կսփոփվի տանը «զուսպ» սեղանների մոտ զոհերի կենածը խմելով, մի մասը «նոր ընտրությունների» կպատրաստվի, մի մասը դեռ երկար կմտածի՝ էլ ոնց ժողովրդին փողոց հանի, մի մասը երկար կխարխափի՝ էս ինչ եղավ, նիկոլն ում ծախեց երկիրը՝ արևմուտքին, թե պուտինին...
Ու օրերը կշարունակեն մեզ պահել «խոշոր խաղացողների» կերակրամանի մեջ...և միայն որդեկորույս ընտանիքները կմնան «անիմաստ» կորցրած զավակների ցավի հետ...հայրենիքի կորստով իրենց որդիների կորուստը հազարապատկող ինքնաբզկտող մեղադրանքի հետ...խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում...անհուշ լինի:
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը