Լրահոս

26.12.2020 11:40


19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 349-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան նոր դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3423-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 854 է, ընդհանուր առողջացածներինը՝ 138 669, փաստացի բուժվողներինը՝ 15 257: Մեկ օրում արվել է 2610 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 581 386 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը