Տղաներ և աղջիկներ, «17 կուսակցություն» արտահայտությունը արդեն վաղուց ակտուալ չէ․ համարյա արդեն մի երեք շաբաթ
Ի դեպ: «17 կուսակցությունների» մասին: Հատկապես էն «խելքի պուլիկների» համար, որոշների դեպքում՝ «խելքի կճուճների», իսկ առանձին սուբյեկտների պարագայում՝ «խելքի կարասների», որոնք զոմբիաբար ասում են, թե «ցենք վստայում 17 կուսակցուչուններին...»:
Տղաներ և աղջիկներ, «17 կուսակցություն» արտահայտությունը արդեն վաղուց ակտուալ չէ: Համարյա արդեն մի երեք շաբաթ:
Ասեմ՝ ինչու:
Հերձվածող նիկոլի հեռացումը պահանջում են ոչ միայն «17 կուսակցույթունները»: Եթե անընդհատ ուզում եք շեշտել կամ միտումնավորպ շեշտում եք՝ «17 կուսակցություններ», ապա անպայման ու պարտադիր հավելեք, որ չեք վստահում նաև հերձվածող նիկոլի և նրա հանցավոր պարգևավճարախունտայի հեռացումը պահանջող, օրինակ,
Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսներին, ու առհասարակ, հայ հոգևորականությանը,
Երևանի պետական համալսարանի գիտխորհրդին,
Հայաստանի ամերիկյան համալսարանի մոտ 50 դասախոսներին,
Տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմին,
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ու էլի մի շարք հայկական բուհերի, որոնք ևս միացել են հրաժարականի պահանջին (թող ներեն այն բուհերի ներկայացուցիչները, որոնք անվանապես չեմ նշել,
Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը,
ԱԱԾ և ոստիկանության մի ամբողջ շարք պաշտոնաթող սպաներին,
Առողջապահության ոլորտի մի ամբողջ շարք բուժհաստատույթունների ղեկավար-ներկայացուցիչներին ու մի երկու ամբողջ շարք էլ՝ բարձրակարգ բժիշկներին, բուժաշխատողներին,
Հայաստանի փաստաբանների պալատին ու մի քանի հարյուր հայ փաստաբանների (հա, բայց որ կարիքը նեղի, այդ չվստահած փաստաբաններին եք դիմելու, ի դեպ, ինչպես դիմելու էք բժիշկներին, լավ, չխորանանք):
Ասեք, որ չեք վստահում նաև Սփյուռքի մոտ 50 կազմակերպություններին, ու նաև՝ ՀԲԸՄ-ին, որոնցից շարունակաբար փող եք մուրում, լացկանյանի պես:
Ասեք, որ չեք վստահում նաև Ռուսաստանում հաստատված հայազգի խոշոր սեփականատերերին, որոնցից շարունակաբար ներդրում եք մուրում աղքատ ազգականի նման՝ ծուռվիզ:
Գումարած՝ մարզաշխարհի մի ամբողջ շարք ներկայացուցիչների...
Կարելի է շարունակել այս ցանկը:
Բայց... Ո՞ւր մնացին 17 կամ թեկուզ 20 կուսակցությունները:
Լավ, բա դուք ո՞ւմ եք վստահում: Իսկ կլինի՞, որ միանգամից պրիզնատ գաք, որ «խելքի պուլիկություն» անելով, պարզապես տակից նիկոլ-հերձվածողի համար եք վիզ դրել, կամ էլ, լավատեսական վարիանտում, պարզապես ինքներդ էլ չգիտեք, թե ում եք վստահում կամ ինչ եք ուզում:
Լավ, չեք միանում, չեք ուզում տաք տեղից ելնեք ցուրտ ու ոստիկանաբռնությունոտ փողոց, ծովաբողկը ձեզ սատար, մի ելեք: Բայց ձեր տուֆտ «չեմ վստահում»-ները ձեզ պահեք:
Տղաներ և աղջիկներ, «17 կուսակցություն» արտահայտությունը արդեն վաղուց ակտուալ չէ․ համարյա արդեն մի երեք շաբաթ