Կարծիք

26.12.2020 08:33


Երբ դուք թուրքերի հետ խաղեր էիք տալիս, Նաիրան Բաքվի միլիմեջլիսում Հայաստանի համար կռիվ էր տալիս թուրքի դեմ

Երբ դուք թուրքերի հետ խաղեր էիք տալիս, Նաիրան Բաքվի միլիմեջլիսում Հայաստանի համար կռիվ էր տալիս թուրքի դեմ

Ուրեմը էս իրենց քայլի պատգամավորները շրջանառության մեջ են դրել Նաիրա Զոհրաբյանի Մարդու Իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ, որն, ըստ ամենայնի, փորձելու են շատ արագ ընդունել։

Իրենց, վիդիտե լի, դուր չի եկել իր կողմից ֆեյսբուքի անձնական էջում օգտագործված "ժեխ" բառը, որով նա բնութագրում էր թուրքի գործակալի գործողությունները արդարացնողներին։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչու է Նաիրան նման մեղմ արտահայտվել դրանց մասին, քանզի ինձ համար դրանք ոչ այլ ինչ են, քան թուրք։

Իսկ քայլառաստներին կասեմ հետևյալը. արա, երբ դուք թուրքերի հետ խաղեր էիք տալի, Նաիրան բաքվի մելիմեջլիսում Հայաստանի համար կռիվ էր տալի թուրքի դեմ։

Հա ու մի բան էլ. Երբ ձեր, քթից բոբոներ հանող, համատեղության կարգով ԱԺ-ի փոխնախագահն իր էջում տեղադրում էր ինչ որ անհայտ գունդի պսևդո զինվորների լայվը, որը պարունակում էր ակնհայտ վիրավորանք նույն Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, դուք լուռ էիք։

Լուռ էիք, ճիշտ այնպես, ինչպես Արցախը թշնամուն հանձնելիս...

Արա Վարդանյանի ֆեկսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը