Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի․ ինչու է կապիտուլյանտի սիրտն արտահերթ ընտրություն ուզում
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021–ին։
«Չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,–գրել է պետական դավաճանության կասկածանքը շալակած մարդը։
Այս առումով մի քանի դիտարկում։
1․ Թեև Նիկոլը պնդում է, որ իր հրաժարականի պահանջը չարժանացավ ժողովրդի աջակցությանը, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Հանրության մեջ չկա մի շերտ, որն իր դեմ չլինի։ Եվ դա բնական է, քանզի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ ժողովրդին պարտության տարած ստախոսի նկատմամբ այլ վերաբերմունք չէր կարող լինել։
Նիկոլի իշխանությունը խունտա է և պահվում է բացառապես ոստիկանական միջոցներով։
Նրա հրաժարականը պահանջում են ոչ միայն փողոց դուրս եկած քաղաքական ուժերը, հասարական գործիչները, ՀՀ շարքային քաղաքացիները, գիտական, ստեղծագործական, կրթական, բիզնես, հոգևոր և այլ վերնախավերը, այլ նաև նրանք, ովքեր չեն համակրում այս կամ այն քաղաքական ուժին ու տանից դուրս չեն գալիս։
Նիկոլը շատ լավ գիտի, որ իր լեգիտիմությունը և վարկանիշը ձգտում են զրոյի, դրա համար էլ ուզում է արտահերթի միջոցով կաշին փրկել։
2․ Նիկոլը գիտի իր իրական վարկանիշը։ Նաև գիտի, որ եթե չհեռանա քաղաքական ճանապարհով, ապա երանի է տալու փողոց դուրս եկած ուժերի ու ՀՀ քաղաքացիների վարքագծին և առանց ցնցումների հրաժարական տալու նրանց առաջարկին, քանզի մյուսների մոտ արմատական տրամադրություններն են գերիշխող։
ժողովրդի մի հսկայական հատված Վազգեն Մանուկյանին ու մյուսներին քննադատում է և չի միանում փողոցային պայքարին Նիկոլին թավշյա ճանապարհով հեռացնելու մտադրության համար։
Մարդիկ կոշտ ու արմատական լուծումներ են ուզում, Նիկոլի ֆիզիկական ոչնչացումն են պահանջում ու դա չանելու համար են հիասթափվում փողոցային պայքարից, այլ ոչ թե Փաշինյանին են սատարում։ Ասել է թե՝ «Իմ հեռացման պահանջ չկա» նիկոլական ձևակերպումը դեմագոգիա է և իրականության նենգափոխում։
3․ Եթե հիմա Նիկոլն ամեն գնով գնա արտահերթ ընտրությունների, ապա դրանով ևս մեկ անգամ կապացուցի, որ դավաճան է և գործում է Հայաստանի դեմ։
Արտահերթ ընտրություններն իրենց մեջ պարունակում են բացարձակ անտերության, քաոսի, քաղաքացիական բախումների վտանգներ։ Իսկ այդ ընթացքում թշնամին կարող է պարզապես բզկտել Հայաստանը, գնալ սահմանային սրացումների։
Տնտեսությունը վերջնականապես կհայտնվի կոլապսի մեջ։ Համաճարակի տարածումը կստանա ողբերգական տեսք։
Նիկոլը լավ գիտի, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին, գիտի, որ իր անգործության պատճառով կա հումանիտար աղետի վտանգ։ Գիտի ու փորձում է վերջին վատությունն անել հայ ժողովրդին։
Հայաստանը կատաստրոֆիկ վիճակում է արտաքին հարաբերությունների առումով, մեր կողմից բանակցող չկա, մեր երկիրն անտեր է։ Շուտափույթ արտահերթ ընտրությունները կլինեն Հայաստանին հասցված վերջին վնասը՝ անդառնալի հետևանքներով։
4․ Նիկոլը հայտարարել է, որ արտահերթի թեմայով պատրաստվում է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնել։ Այս առումով կնշեի հետևյալը․
– բոլոր այն ուժերը, որոնք արտահերթ ընտրությունների հարցով, թեկուզև չհամաձայնելով դրա հետ, հանդիպեն պետական դավաճանության մեջ կասկածվող, Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու կապիտուլյացիա բերած Նիկոլ Փաշինյանի հետ, կկիսեն նրա հետ կապիտուլյացիայի, դավաճանության պատասխանատվությունն ու մեղավորությունը,
– Հայաստանի շահերով առաջնորդվող և արժանապատվություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը պետք է դեմ արտահայտվեն ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն և կենտրոնացնեն իրենց ուժերը՝ Նիկոլի հրաժարականին հասնելու և հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու համար։
5․ Արտահերթի հասնելու սահմանադրական տարբերակն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հրաժարական տա, երկու անգամ նոր վարչապետ չընտրվի, խորհրդարանն ավտոմատ արձակվի ու նշանակվեն նոր ընտրություններ։
Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլը չի ուզում անփույթ վերաբերմունք ունենալ վարչապետի պաշտոնի նկատմամբ և ուզում է, իբր, ժողովրդին իշխանություն ձևավորելու հնարավորություն տալ։ Բայց արի ու տես, որ անփույթ վարվեց Արցախի հետ և պատերազմի օրերին հրաժարական չտվեց, մինչդեռ եթե տար, ապա այս օրին չէինք լինի։
Իրականությունն այն է, որ իրեն բացառապես աթոռը, իսկ հիմա նաև՝ իր կաշին է հետաքրքրում։ Ինքը ուզում է փրկվել՝ իր թիմին ու Հայաստանը զոհաբերելով։
Ինքը շատ լավ գիտի, որ այլևս չի կարող վերարտադրվել ու շատ ձայներ հավաքել, բայց իր համար կարևորը Հայաստանը մի քանի ամիս քաոսի կենտրոն դարձնելն ու արանքում իրեն և իր կուտակածը փրկելն է՝ լինի դա բախումների, կեղծիքների կամ այլ գործիքների միջոցով։
6․ Նիկոլն ուզում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով հերթական անգամ ընտրություն կեղծել։
Ինչպես 2018–ին, այսպես կոչված, հեղափոխական էյֆորիայի քող տակ տոկոսներ «խփեց» ու կեղծեց, այնպես էլ հիմա ուզում է վարչական, ֆինանսական, օլիգարխիկ ու կրիմինալ ռեսուրսով թվեր նկարել։ Իսկ որ նա կեղծիքների է գնալու, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ ու հետո անսահմանորեն ստել է։ Արցախյան պատերազմի ժամանակ ստելը պետականության կորուստ արժեցավ։ Նման կեղծիքների գնացողը ինչո՞ւ պետք է ընտրություն չկեղծի։ Հատկապես երբ իր կաշին փրկելու հարցն է սեղանին դրված։
7․ Արտահերթ ընտրությունների թեման առաջ բերելով՝ Նիկոլը փորձում է քաղաքական, հանրային ու պետական օրակարգից դուրս մղել թիվ մեկ թեման՝ իր հրաժարականի հարցը։
Հրաժարականի թեմայից շեղվելը ձեռնտու է միայն Նիկոլին, իր նեղ շրջապատին, հաճախորդ քաղաքական շրջանակներին ու ի վերջո՝ թուրք–ադրբեջանական զույգին։

Հետևաբար՝ Հայաստանն առանց Նիկոլ։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից