Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ժամը 19:30-ի դրությամբ՝ ոստիկանություն է բերվել 15 անձ»,-նշեցին վարչությունից:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի, Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, Ամիրյան փողոցը:
Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: