Վարչապետը չի ասել ոչ մի մետր, ասել է՝ ոչ մի միլիմետր․ Հովիկ Աղազարյան
Այսօր Ազգային ժողովում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, խնդիրների և լուծման, սահմանների ճշգրտման, անվտանգության ապահովման հարցերով աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Քննարկմանը «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն, ոչ մի պատգամավոր չկար: Մենք փորձեցինք կապ հաստատել թե՛ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, թե՛ այլ պատգամավորների հետ, սակայն կապ հաստատել ստացվեց միայն Հովիկ Աղազարյանի հետ, ով պատասխանեց մեր մի քանի հարցի:
-Կարծում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այդ հարցը տաք խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին:
-Մենքիրենցզանգահարելենք, բայցչենպատասխանում:
-Բայց դուք ի՞նչ եք կարծում, ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել:
-Դեդուքխմբակցությանանդամեք, իվերջո:
-Հասկանալի է, ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ցավոք սրտի տեղյակ չեմ եղել, որովհետև հարազատներիցս կորուստ եմ ունեցել, և այդ գործերով եմ զբաղված եղել, հետևաբար տեղյակ չեմ եղել:
-Քննարկելու առանձնապես գործառույթ չունենք, որովհետև դա կառավարության խնդիրն է: Ընդհանուր առմամաբ, տեղեկացված ենք, և մենք հստակ պատկերացում ունենք, որ սահմանները պետք է ճշգրտվեն Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմաններին համապատասխան: Այդ ձևով ենք մենք անդրադարձել հարցին, թե չէ պատգամավորները հո չե՞ն տիրապետում գործադիր իշխանության ամենօրյա, ամենժամյա գործառույթներին, որպեսզի կարողանան արձագանքել, և ես կարծում եմ, համոզված եմ, որ այդ բանը պահպանվել է:
-Ամենդեպքում,դուքիշխանությանմասեքկազմում, ի՞նչ կարծիք ունեք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք այսօր Սյունիքում տեղիենունենում: Վարչապետնասումէ, որՍյունիքիցոչմիմետրթշնամունչիտրվում, բայցՍյունիքիհամայնքապետերնասումեն, որթշնամունդիրքերուբնակավայրերենքթողել:
-Վարչապետն այդպիսի բան չի ասել:
-Վարչապետըմիքանիօրառաջայդպիսիբանասելէ:
-Ասել է ոչ մի միլիմետր, չի ասել ոչ մի մետր:
Ես նորից եմ ասում և համոզված եմ՝ որպես պատգամավոր, որ մեր գործադիր իշխանությունը այդ խնդիրները լուծում է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի հաստատված սահմանների կոնտեքստում:
-Դուքի՞նչկարծիքունեք, ճի՞շտ է, որայդձևովէլինում:
-Դե, ես ուրիշ տարբերակ չեմ պատկերացնում, ինչպիսի՞ այլ մոտեցում կարող էր լինել:
-Այսինքննորմա՞լէդա:
- Չէ՞ որ պետք է ինչ-որ բանի վրա հենվենք, որ հստակեցնենք այդ ամեն ինչը:
-Իսկինչո՞ւ բանակցություններ չեղան:
-Բանակցություններն ամենօրյա, ամենժամյա գնում են՝ տեղային մակարդակով:
Վարչապետը չի ասել ոչ մի մետր, ասել է՝ ոչ մի միլիմետր․ Հովիկ Աղազարյան
Այսօր Ազգային ժողովում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, խնդիրների և լուծման, սահմանների ճշգրտման, անվտանգության ապահովման հարցերով աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Քննարկմանը «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն, ոչ մի պատգամավոր չկար: Մենք փորձեցինք կապ հաստատել թե՛ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, թե՛ այլ պատգամավորների հետ, սակայն կապ հաստատել ստացվեց միայն Հովիկ Աղազարյանի հետ, ով պատասխանեց մեր մի քանի հարցի:
-Պարոն Աղազարյան, դուք տեղյակ եղե՞լ եք քննարկման մասին, ինչո՞ւ ներկա չեք եղել:
-Կարծում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այդ հարցը տաք խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին:
-Մենք իրենց զանգահարել ենք, բայց չեն պատասխանում:
-Բայց դուք ի՞նչ եք կարծում, ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել:
-Դե դուք խմբակցության անդամ եք, ի վերջո:
-Հասկանալի է, ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ցավոք սրտի տեղյակ չեմ եղել, որովհետև հարազատներիցս կորուստ եմ ունեցել, և այդ գործերով եմ զբաղված եղել, հետևաբար տեղյակ չեմ եղել:
-Կապանի քաղաքապետն այսօր մի շարք խնդիրների մասին բարձրաձայնեց, մասնավորապես այն, որ իրենց ասել են, թե Սյունիքի դիրքերի մասով բանակցություններ կլինեն, բայց հետո ոչ մի բան էլ չի եղել: Դուք՝ ընդհանրապես խմբակցությունում ի՞նչ եք քննարկել Սյունիքի հետ կապված:
-Քննարկելու առանձնապես գործառույթ չունենք, որովհետև դա կառավարության խնդիրն է: Ընդհանուր առմամաբ, տեղեկացված ենք, և մենք հստակ պատկերացում ունենք, որ սահմանները պետք է ճշգրտվեն Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմաններին համապատասխան: Այդ ձևով ենք մենք անդրադարձել հարցին, թե չէ պատգամավորները հո չե՞ն տիրապետում գործադիր իշխանության ամենօրյա, ամենժամյա գործառույթներին, որպեսզի կարողանան արձագանքել, և ես կարծում եմ, համոզված եմ, որ այդ բանը պահպանվել է:
-Ամեն դեպքում, դուք իշխանության մաս եք կազմում, ի՞նչ կարծիք ունեք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք այսօր Սյունիքում տեղի են ունենում: Վարչապետն ասում է, որ Սյունիքից ոչ մի մետր թշնամուն չի տրվում, բայց Սյունիքի համայնքապետերն ասում են, որ թշնամուն դիրքեր ու բնակավայրեր ենք թողել:
-Վարչապետն այդպիսի բան չի ասել:
-Վարչապետը մի քանի օր առաջ այդպիսի բան ասել է:
-Ասել է ոչ մի միլիմետր, չի ասել ոչ մի մետր:
Ես նորից եմ ասում և համոզված եմ՝ որպես պատգամավոր, որ մեր գործադիր իշխանությունը այդ խնդիրները լուծում է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի հաստատված սահմանների կոնտեքստում:
-Դուք ի՞նչ կարծիք ունեք, ճի՞շտ է, որ այդ ձևով է լինում:
-Դե, ես ուրիշ տարբերակ չեմ պատկերացնում, ինչպիսի՞ այլ մոտեցում կարող էր լինել:
-Այսինքն նորմա՞լ է դա:
- Չէ՞ որ պետք է ինչ-որ բանի վրա հենվենք, որ հստակեցնենք այդ ամեն ինչը:
-Իսկ ինչո՞ւ բանակցություններ չեղան:
-Բանակցություններն ամենօրյա, ամենժամյա գնում են՝ տեղային մակարդակով:
Աղբյուրը՝ yerevan.today