Կարծիք

25.12.2020 17:11


Լավ կլինի, որ նա զբաղվի դիմակներ ցրելով, բաժանելով, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում

Լավ կլինի, որ նա զբաղվի դիմակներ ցրելով, բաժանելով, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում
Նիկոլը գլուխ չհանեց երկիրը կառավարելուց և հասցրեց պատերազմի, տարածքային, տնտեսական, մարդկային, բարոյական կորուստների: Իմ կարծիքով լավ կլինի, որ նա զբաղվի դիմակներ ցրելով, բաժանելով, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում: Նա անընդհատ գլուխ է գովում, որ ժողովուրդն է իրեն ընտրել, որ ինքն ընտրյալ է:
Այդ դեպքում առանց անվտանգության աշխատակիցների ու թիկնապահների թող դուրս գա փողոց ու դիմակ բաժանի, հանդիպի ժողովրդի հետ և տեսնի ինչքան հայհոյանք, անեծք ու լուտանք կլսի իր և իր ընտանիքի անդամների, իր ավազակախմբի հասցեին:
Դուրս չի գա, կվախենա, վախկոտ է...Դուրս չի գա նույնիսկ իր այն «պատգամավոր» կարգված աներձագը...
Այս վախի, ատելության ու իր հանդեպ թշնամանքի իրավիճակում ինչպե՞ս պետք է ապրի...
Դա ապրել չի, դա մի կերպ գոյությունը քարշ տալ է...
Գնա՛, գնա՛ քանի դեռ դիմակ ցրողի գործդ կա...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը