Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Չաթըմ Հաուսում
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 10-ին ելույթով հանդես է եկել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Չաթըմ Հաուս):
«Հայաստանի ներքին և տարածաշրջանային մարտահրավերները» անվանումով կլոր սեղանի վերաբերյալ Չաթըմ Հաուսի տարածած ազդագրում մասնավորապես ասված էր. «Հայկական քաղաքականությունները մոտենում են հերթական խաչմերուկին: Վերջին վերադասավորումները և բարեփոխումների անհրաժեշտության մասին դրական հայտարարությունները ակնարկում են քաղաքական հնարավոր նորամուտի մասին: Ի հավելումն դրա, 2012թ. խորհրդարանական ընտրությունները և 2013թ. նախագահական ընտրությունները փակ քաղաքական համակարգի որոշակի փոփոխությունների հնարավորություն են ընձեռում: Այդուհանդերձ, Հայաստանի ժողովրդավարական ինքնության, տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ իրականացնելու ընտրախավերի քաղաքական կամքի հետ կապված հարցերը մնում են առկախ: Միևնույն ժամանակ, երկրի արտաքին միջավայրը մնում է բարդ, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի համար պահպանվում են մի շարք մարտահրավերներ»։