Անկախության երեսուն տարիների ընթացքում երբևէ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն այսքան խաթարված չի եղել, որքան այսօր: Ադրբեջանի ժողովրդի ցավ ու դարդով ապրող ՀՀ դավաճան վարչապետն արեց ամեն ինչ, որ մեր թշնամին իրեն բավարարված զգա` տվեց յոթ շրջանը, Հադրութը, Շուշին, հետո էլ Սոթքն իր ոսկու հանքավայրով, երեկ` Ալիևի ծննդյան օրը, <<կիրթ եղբորը>> բաշխեց Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերը, իսկ երեկոյան արդեն տարածվեցին լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորներն իրենց դրոշով տեղավորվել Սևանա լճի աջ ափին: Եվ հարց է առաջանում` մինչև ե՞րբ, մինչև ո՞ր գիծն է Փաշինյանը շարունակելու նվիրել մեր հայրենիքն իր սիրելի քոչվոր ցեղին:
Սա ազգային խայտառակություն է, նոր ցեղասպանության սկիզբ: Ես կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց, ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ում հուզում է Հայաստանի և Արցախի ճակատագիրը, ելնել ոտքի, բողոքի ձայն բարձրացնել, ժամ առաջ ազատվել դավաճան ստահակից:
Թշնամու դրոշը հասավ Սևանի աջ ափ