Լրահոս

25.12.2020 15:31


Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նպատակով այսուհետ կգործի ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի նոր հեռախոսահամարը

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նպատակով այսուհետ կգործի ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի նոր հեռախոսահամարը

Ի լրումն ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2020 թվականի դեկտեմբերի 20-ի պաշտոնական հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:

Այս մասին տեղեկացնում է Ազգայնի անվտանգության ծառայության կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը