Քաղաքական

25.12.2020 15:13


1961 թ. քարտեզում Գորիս-Կապան մայրուղին ՀԽՍՀ կազմում է (լուսանկար)

1961 թ. քարտեզում Գորիս-Կապան մայրուղին ՀԽՍՀ կազմում է (լուսանկար)

Սա ԽՍՀՄ ճանապարհների ատլասն է, թողարկված 1985-ին:

Нет описания.

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհը ընդհատվում է Խորհրդային Հայաստանի տարածքում, մտնելով Խորհրդային Ադրբեջանի տարածք, հետո կրկին շարունակվում ՀԽՍՀ տարածքով։

Ստորև ներկայացնում ենք Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածը՝ քարտեզի՝ ՀԽՍՀ-ի հատվածի վրա.

Нет описания.

Ճանապարհի նշված հատվածն առավել մոտիկից.

Нет описания.

Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածը՝ վերոհիշյալ քարտեզի՝ ԱԽՍՀ-ի հատվածի վրա.

Нет описания.

Ճանապարհի նշված հատվածն առավել մոտիկից.

Нет описания.

Սա ՀԽՍՀ ճանապարհների ատլասն է, թողարկված 1961 թ.:

Нет описания.

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհը չի՛ ընդհատվում Խորհրդային Հայաստանի տարածքում.

Нет описания.

Ստորև ներկայացնում ենք Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածը.

Нет описания.

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև՝ հասարակությունից թաքցված պայմանավորվածության համաձայն իրականացվող սահմանագծմամբ Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ հատվածներ, ինչպես նաև Որոտան և Շուռնուխ բնակավայրերի առանձին մասեր հանձնվում են թշնամուն:

Սա պարզապես մեկ օրինակ է, որ նման կարևորագույն գործողությունները հապճեպ և, առավել ևս, ինչ-որ նավիգացիոն քարտեզներով իրականացնելն անթույլատրելի է, և այդ ամենը պետք է կազմակերպել միջգերատեսչական երկկողմանի հանձնաժողովի միջոցով։

Վերջին պատերազմը և հետպատերազմյան իրադարձությունները վերլուծելով՝ համոզված ենք, որ հայրենիքի սահմանների այսպիսի խայտառակելը ոչ թե Փաշինյանին բնորոշ փնթիության կամ անգրագիտության արդյունք է, այլ դավաճանական գործողությունների շղթայի մի կարևորագույն օղակը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը