Մեկնաբանություն

25.12.2020 14:45


Ագրեսիվ պրոադրբեջանական քարոզիչներ... նիկոլ փաշինյան, արամ Սարգսյան և այլն

Ագրեսիվ պրոադրբեջանական քարոզիչներ... նիկոլ փաշինյան, արամ Սարգսյան և այլն

Մի տաս օր ուշացումով հանրության ակտիվ ներկայացուցիչներն ուշադրություն դարձրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար արամ Զ. Սարգսյանի՝ ՆԱ-1 (նախկին Հ1) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասածներին, որոնց վրա մենք գրեթե նույն օրն էինք ուշադրություն հրավիրել:

Հանրային ուշադրության «թարմացումը», կարծում ենք, Շուռնուխի վերաբերյալ արամ Զ.Սարգսյանի դուրս տված անհեթեթություններն էին, առ այն, թե դա առաջ էլ, նախկինում էլ... ադրբեջանական տարածք է եղել ու նման բաներ: Շուռնուխի հիշատակումն է ուշադրություն գրավել, քանի որ այս օրերին հենց նիկոլ փաշալիևի ջանքերով և կողմից իրականացվեց Որոտան գյուղն ու Շուռնուխն, ըստ էության, իլհամ փաշալիևին ծննդյան օրվա առթիվ նվիրելու հակահայկական գործողությունը: Սպարապետ Վազգեն Սաերգսյանի եղբոր՝ արամ Զ. Սարգսյանի վրա դրված էր այդ հակահայ «նվիրատվության» քարոզչական ֆոնն ապահովելու ստորացուցիչ պարտականությունը:

Տողերիս հեղինակը ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ նույն հարցազրույցում արամ Զ. Սարգսյանն արտահայտել է մի մոտեցում, որի համաձայն, ո՛չ Քարվաճառը, ո՛չ Քաշաթաղը՝ Բերձորով հանդերձ, հայկական չեն ու չեն եղել (հատուկ որոշ «գիտունիկների» կամ «կարդացած էշերի» համար նշենք, որ 1921-23 թվականներին այդ տարածքները խլվել են հայերից, որպեսզի ձևավորվող ԼՂԻՄ-ը անկլավ լինի՝ բոլոր կողմերից շրջապատված) ուղղակիորեն ադրբեջանական են: Փաստորեն, սրան որ մնա, երևի իր հարազատ եղբորն էլ կդատափետի ժամանակին «ադրբեջանական տարածքները» ազատագրելու համար: Հարց է ծագում՝ անձնապես սույն՝ նիկոլի թաշկինակի դեր ստանձնած «գործչին» ուղղված. «Եթե Բերձորը, Քարվաճառը, Շուռնուխը «ադրբեջանական տարածքներ են», ժամանակին ինչո՞ւ չէիք ընդդիմանում, երբ «ադրբեջանական» Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանն էր դրվում...»:

Բայց մեկ հարցազրույցով ու մի քանի ֆրազով իր անհատական 20 տարվա «քաղաքական կանսագրությունը» ոչնչացրած նաև որպես անհատ ինքնաոչնչացած արամ Զ. Սարգսյանից ի՞նչ պատասխան պահանջես: Ինչու «ինքնաոչնչացա՞ծ»: Շատ պարզ պատճառով. տվյալ անձը քաղաքականության մեջ հայտնվել և մի կես տարի վարչապետել է միայն այն պատճառով, որ ահաբեկիչների զոհ դարձած Վազգեն Սարգսյանի արյունակից եղբայրն է: Հետագա տարիներին արամ Զ. Սարգսյանը քաղաքական դաշտում «Վազգենի եղբայր» էր աշխատում: Եվ նրա ամբողջ «գաղափարաբանությունը» և քաղաքական գոյությունը հենվում էր մի քանի թեզի վրա՝ «հոկտեմբերի 27», իսկ որ այս կոնտեքստում ավելի կարևոր է՝ «Մեղրին ծախում են, Ղարաբաղը տալիս են»:

Մեկը, որ 15-16 տարի շարունակ քաղաքական դաշտում գոյատևել է միայն այն բանի հաշվին, որ նախկիններին մեղադրել է «Մեղրին ծախելու», «Արցախը տալու» մեջ ու իր այդ անպատասխանատու հայտարարությունների հնչեղությունն ապահովել Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքով, այսօր ելել է ասպարեզ ու... պաշտպանում է Արցախն էլ, Շուշին էլ, Հադրութն էլ, Շուռնուխն ու Որոտանն էլ, տեսանելի առաջիկայում տո Մեղրին էլ թուրքին հանձնած նիկոլ փաշինյանին:

Ինքնաոչնչացում չէ, հապա ի՞նչ է:

Պատկերի ամբողջության համար, թերևս պետք է սպասել արամ Զ. Սարգսյանի հաջորդ հարցազրույցին, որտեղ նա, հատուկ նիկոլազոմբի բիոզանգվածի համար կբացատրի, որ Դավալու գյուղն էլ է եղել «ադրբեջանական տարածք», որ այն պետք էր հանձնել այդ գյուղի «իրական տերերին»: Բացի այդ, Դավալու գյուղում էլ Վազգեն Սարգսյանի արձան կա, ինչպես Շուշիում...

Հասկացաք ակնարկը, թերևս:

Իսկ առհասարակ, պետք է արձանագրել, որ նիկոլ փաշինյանի, նրա էկոնոմիկայի նախարարի, նրա արամ Զ. Սարգսյանի ու մի քանի այլ «գործիչ-գործիքների» դիրքորոշումները ոչ թե պարզապես ադրբեջանամետ են, այլ նշվածները Հայաստանում իրականացնում են ակնհայտ պրոադրբեջանական քարոզչություն: Ընդ որում, բավականին ագրեսիվ պրոադրբեջանական քարոզչություն են իրականացնում: Ասենք, ի՜նչ քարոզչություն: Ուղղակիորեն սպասարկում են իլհամ ալիևի ու ադրբեջանական շահերը: նիկոլ փաշալիևը կոնկրետ որոշումներն ու գործողություններն է ապահովում, իսկ մյուսները, այդ թվում՝ արամ Զ. Սարգսյանը ապահովում են լրացուցիչ կամ ֆոնային արդարացումները:

Դատելով այն բանից, թե ինչ եռանդով են սրանք ինքնաոչնչանում՝ նրանք հույս ունեն, որ կկարողանան վերջնականապես ու անդառնալիորեն ոչնչացնել Հայաստանը, որից հետո «30 արծաթն» ու դրա իրենց փայաբաժինը կառնեն ու «կթռնեն», ինչից հետո արդեն երկրորդական կլինի, թե ով ինչ էր ասում, ինչ կարգի «կուրծք տալով» էր պատշպանում ու սպասարկում թշնամու շահերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը