Կարծիք

25.12.2020 11:58


Հիմա հարց տամ Ձեզ, հպարտնե՛ր՝ սա՞ էր ձեր երազած Հայաստանը:

Հիմա հարց տամ Ձեզ, հպարտնե՛ր՝ սա՞ էր ձեր երազած Հայաստանը:
Խոսքս ուղղում եմ այն «արժանապատիվ» ու հպարտ քաղաքացիներին, ովքեր սիրում են հանգստանալ Վրաստանի «էլիտար» ծովափնյա քաղաքներում՝ Բաթումիում, Ուռեկիում, Քոբուլեթիում, Շեկվետելիում և այլն: Դուք պատկերացնում ե՞ք արդեն ձեր 2021 թվականի ամառային հանգիստը այդ վայրերում, որտեղ վխտում են ադրբեջանցիները: Դուք պատկերացնում ե՞ք, թե դուք ոնց եք մի տեղ օրը 2-5 դոլարով կոյկեն (նախաճաշ, ճաշ, ընթրիք ներառված) «էլիտար»հանգստի գոտում վայելելու ձեր հանգիստը, երբ ձեզ անընդմեջ հարցնելու են. ու՞ր ա ձեր Փաշինյանը (նոլդո՞ւ փաշինյան) և մեծ ու անճոռնի բերանները բաց ուղղակի հռհռալու են ձեր վրա: Դե էլ չեմ ուզում անդրադառնալ այն հպարտներին, ովքեր ամեն տարի նախընտրում են վայելել իրենց հանգիստը թուրքական Անտալիա քաղաքում: Այս անտարբեր տեսակի համար բացարձակապես կապ չունի, թե բայրաքթարներն են սպանել մեր քաջարի տղաներին, թե այլ թուրքական զենքեր. նրանք մեկ ա շարունակելու են իրենց հակահայկական հանգիստը, օրինակ ծառայելով իրենց երեխաներին, թե ինչպես ոչնչացնել ազգայինը և պաշտել օտարամոլությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել. շարունակելով ձեր հանգիստը վայելել այդ «սքանչելի, աննման» ծովափնյա քաղաքներում, դուք ձեր ֆինանսական աջակցությունն ու ներդրումն եք անում նոր բայրաքթարների մեջ: Հիմա վերադառնամ Հայաստանում իրենց հանգիստը նախընտրող մեր հայրենակիցներին. դէ դուք Ծաղկաձոր չեք գնա, որովհետև այն ամբողջությամբ սարգվել է նախկիների կողմից, մնում են Դիլիջանը, Արզնին ու Աղվերանը: Հարց կտաք ինչի՞ ոչ Ջերմուկը կամ Սևանը, պատասխանեմ. երկուսն էլ դարձել են սահմանամերձ, ինչը նշանակում է, որ թուրք-ադրբեջանական սահանապահներն ու զինվորները իրենց հեռադիտակներով զմայլվելու են ձեր մայրերի, կանանց, քույրերի և աղջիկների բարեմասնություններով:
Եվ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են ու ապրելու են Ազատ ու Երջանիկ Հայաստանում:
Հիմա հարց տամ Ձեզ, հպարտնե՛ր. սա է՞ր ձեր երազած Հայաստանը: Եթե ոչ, ուրեմն դուք եք ու Զանգվի ձորը, վայելե՛ք ձեր 2018-ի ընտրությունը՝ ընտրել եք, վայելե՛ք....
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը