Կարծիք

25.12.2020 11:52


Երբ Վազգեն Մանուկյանը հեղինակություն էր վայելում, Նիկոլը մեկ պլեչիկով շորտիկ էր հագնում

Երբ Վազգեն Մանուկյանը հեղինակություն էր վայելում, Նիկոլը մեկ պլեչիկով շորտիկ էր հագնում
Երբեմն-երբեմն հաղթահարելով քաղաքական սրտխառնոցս` կարդում եմ «Հայկական ժամանակ» թերթը: Ինչ արած, մասնագիտական պարտականություն է, ստիպված եմ բոլորը թերթրը կարդալ, բոլոր հաղորդումները դիտել, այդ թվում` ադրբեջանական ԶԼՄ-ներին հետևել:
Եվ ուրեմն, երեկ այդ թերթոնը` ՀԺ-ն, մի մեծ հարցազրույց է հրապարակել ոմն Վիգեն Խաչատրյանի հետ /իբրև թե նախկին ԳԽ պատգամավոր/, ով մեղադրել է միացյալ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանին ոչ ավել, ոչ պակաս` օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Եվ հոդվածի տակ էլ, բնականաբար, նախիրը ծափ է տվել:
Նայեք` ով ում ինչի մեջ է մեղադրում:
Սորոսի փողերով իշխանափոխություն կազմակերպած խմբակի թերթոնը մեղադրում է անթերի կենսագրության տեր, պետականամետ գործիչ Վազգեն Մանուկյանին: Մեկնումեկդ էդ թերթոնի շեֆերին հիշեցրեք, որ երբ Վազգեն Մանուկյանը հեղինակություն ունեցող անձ էր հայոց քաղաքական դաշտում, Նիկոլը մի պլեչիկով շորտիկ էր հագնում: Իսկ երբ Մանուկյանի նման ազնվաբարո մարդիկ հետ քաշվեցին մի պահ ու պասիվացան, ինքը` նիկոլը իր բրիգադով, մեր երկիրը դարձրեց սորոսա-ադրբեջանական գործակալական ցանցի բուն:
Այնպես որ, հեղափոխական կլաուզնիկ ԶԼՄ-ներով պետք է զբաղվեն այսուհետ ոչ միայն քննիչներն ու հոգեբույժները, այլ նաև մարդկային ստորության մասնագետները:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը