Լրահոս

25.12.2020 11:04


27 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

27 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 763-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3404-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1049 է, ընդհանուր առողջացածներինը՝ 137 815, փաստացի բուժվողներինը՝ 15 544: Մեկ օրում արվել է 2866 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 578 766 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը