Քաղաքական

25.12.2020 09:44


ՄԻՊ-ն իմքայլականների ուղիղ նշանառության տակ է հայտնվել Փաշինյանի հրահանգով․ «Իրատես»

ՄԻՊ-ն իմքայլականների ուղիղ նշանառության տակ է հայտնվել Փաշինյանի հրահանգով․ «Իրատես»

«Ասում են, թե այս իշ­խա­նու­թ­յան օ­րոք միակ ար­դ­յու­նա­վետ աշ­խա­տող կա­ռույ­ցը՝ ՄԻՊ-ը, վեր­ջին շր­ջա­նում թր­քա­սեր իմ­քայ­լա­կան­նե­րի ու­ղիղ նշա­նա­ռու­թ­յան տակ է հայտն­վել Փա­շի­ն­յա­նի հրա­հան­գով։ Ար­ման Թա­թո­յա­նը, որ պա­տե­րազ­մի ու դրան հա­ջոր­դած օ­րե­րին այս չկա­ռա­վա­րու­թ­յան գոր­ծա­ռույթ­ներն ան­գամ իր վրա էր վերց­րել ու ակ­տիվ աշ­խա­տում էր նաև դր­սի կա­ռույց­նե­րի հետ, ան­ցան­կա­լի անձ է դար­ձել իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րի հա­մար, քա­նի որ ընդ­դի­մու­թ­յա­նը չի քար­կո­ծում, իր լիա­զո­րու­թ­յուն­նե­րի շր­ջա­նա­կից դուրս չի գա­լիս և իշ­խա­նու­թ­յան «պո­չը չի բռ­նում»։

Ա­սում են նաև՝ սո­րո­սա­կան հա­տուկ ուղ­ղորդ­ված այս հար­ձակ­ման շա­հա­ռու­նե­րը մի քա­նիսն են, սո­րո­սա­կան հայտ­նի հիմ­նադ­րա­մին ու նրա հո­վա­նա­վոր­նե­րին Թա­թո­յա­նի խիստ պրո­ֆե­սիո­նալ ու հա­յաս­տա­նա­կենտ­րոն աշ­խա­տան­քը նյար­դայնաց­նում է։

Սո­րո­սա­կան «գվար­դիան» խիստ տագ­նա­պած է, որ Հա­յաս­տա­նում կա հայ մար­դու շա­հե­րը պաշտ­պա­նող կա­ռույց, ոչ թե արևմ­տ­յան դրա­մաշ­նորհ­նե­րով ուղ­ղորդ­ված քա­ղա­քա­կա­նու­թ­յուն վա­րող ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի ինս­տի­տուտ»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը