Գառնիկ Իսագուլյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է, նա ազատ է արձակվել
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնում է News.am-ը:
«Անմիջապես այսօր, երբ ես քննչական սենյակում էի գտնվում, ՔՕ 333 հոդվածով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի կալանավորումն անպայման ապահովեն: Բայց ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,-դատարանի բակում լրագրողներին ասել է նրա փաստաբանը:
Գառնիկ Իսագուլյանն էլ ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ չբացառեց, որ մի օր նաեւ անազատության մեջ կարող է հայտնվել: